Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի ու Ռուսաստանի հայոց թեմը համատեղ կազմակերպում են «Ցեղասպանությունն իբրև մարդկության դեմ ուղղված հոգևոր-բարոյական հանցագործություն» խորագրով միջազգային գիտաժողով:
Գիտաժողովը կկայանա 2015 թվականիի հոկտեմբերի 23-24-ին, Մոսկվայի հայկական վանական համալիրում:
Գիտաժողովի նպատակը մարդկության դեմ ուղղված մեծագույն հանցագործության՝ Ցեղասպանությանն խնդիրների բազմակողմանի ուսումնասիրությունն է:
Գիտաժողովին մասնակցելու են 35 անվանի հայագետներ և ցեղասպանագետներ աշխարհի 15 երկրից՝ Ռուսաստանից, Կանադայից, Բրազիլիայից, Ավստրալիայից, Ֆրանսիայից, Դանիայից, Ավստրիայից, Միացյալ Նահանգներից և այլ երկրներից:
Զեկուցումներն ամենատարբեր թեմաներին են անդրադառնալու՝ Ցեղասպանությունն իբրև հումանիտար աղետ և հասարակության բարոյական, հոգևոր հիմքերի ոչնչացման պատճառ, Հայ առաքելական եկեղեցու և այլ եկեղեցիների դերը ցեղասպանության և դրա հետևանքների հաղթահարման ժամանակ, Հայոց ցեղասպանության ճանաչման իրավական դիտանկյունները, Հայոց ցեղասպանության թեմայի արտացոլումը գրականության, կերպարվեստի, կինոարվեստի, երաժշտության մեջ և այլ ակտուալ խնդիրներ: