01.09.2025
Օրերս Հայոց ցեղասանության թանգարանում գործարկվեցին նաև չինարեն և գերմաներեն աուդիոգիդեր: Դրանց անհրաժեշտությունը պայմանավորված էր այդ երկրներից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների ակտիվ հոսքով:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն իր երախտագիտությունն է հայտնում Գիշյան հիմնադրամին, որի տրամադրած դրամաշնորհի շրջանակում հնարավորություն եղավ ձեռք բերելու նոր ժամանակակից աուդիոգիդեր և ռադիոգիդեր: Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատանը՝ գերմաներեն տեքստերի թարգմանությունը և խմբագրումը ֆինանսավորելու, իսկ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանին՝ չինարեն տեքստերը թարգմանելու և խմբագրելու համար:
Շնորհակալ ենք նաև նախաձեռնության մյուս աջակիցներին: