01.11.2025
Նոյեմբերի 1-ին ՀՑԹԻ-ում ամփոփվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Ուրուգվայի հանրային կրթության ազգային վարչության և ՀԲԸՄ Ուրուգվայի մասնաճյուղի համատեղ կազմակերպած էսսեների մրցույթը:
Էսսեների մրցույթն առաջին անգամ անցկացվել էր անցած տարի Ուրուգվայում, իսկ այս տարի նաև Հայաստանում: Եվ Հայաստանի, և Ուրուգվայի ավագ դպրոցի աշակերտների համար մրցույթը մեկնարկել և ընթացել է զուգահեռաբար: Սկզբում ներկայացվել են գրավոր էսսեներ, այնուհետև բանավոր խոսքը գնահատելու համար նաև փոքրիկ վիդեոհոլովակներ, իսկ հետո եզրափակիչ փուլ անցած 5 մասնակիցները հանդես են եկել ամփոփիչ ելույթներով: Ի դեպ, Եզրափակիչ փուլ անցած բոլոր աշակերտների աշխատանքները կհրատարակվեն առանձին քառալեզու գրքով։
Մրցույթի արդյունքում յուրաքանչյուր երկրից հաղթող է ճանաչվել մեկական աշակերտ: Հայաստանյան մրցույթում հաղթել է Վաղարշապատի տարածաշրջանի Բաղրամյանի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Ռուզաննա Նիկողոսյանը:
Հայաստանի և Ուրուգվայի՝ առաջին տեղը զբաղեցրած աշակերտներն իրենց մենթոր ուսուցիչների հետ շուտով կուղևորվեն ԱՄՆ, որտեղ «Genocide Education Project»-ի հետ համագործակցությամբ իրենց էսսեները կներկայացնեն ԱՄՆ-ի տարբեր դպրոցներում և կմասնակցեն կրթական ու մշակութային միջոցառումների՝ ակնկալիքով, որ հաջորդ տարի մրցույթին կմիանան նաև Ամերիկացի աշակերտները և այս շղթան կունենա տրամաբանակ շարունակություն: