Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ՀՑԹԻ-ի գիտաշխատողները մասնակցել են Հայաստանի Ամերիկյան համալսարանում անցկացված «Ազգային ինքնությունը ճգնաժամի ժամանակ» թեմայով միջազգային համաժողովին


02.08.2025


Հունիսի 29–30-ը Ամերիկյան Համալսարանի (AUA) Հանրային հարցերի բարոյագիտության կենտրոնի (Center for Ethics in Public Affairs - ETICA-ի կողմից կազմակերպված «Ազգային ինքնությունը ճգնաժամի ժամանակ» թեմայով առաջին միջազգային գիտաժողովին մասնակցեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատողներ Սուրեն Մանուկյանը և Արման Խաչատրյանը։

Երկօրյա համաժողովը, որին մասնակցում էին շուրջ 60 հայ և միջազգային հետազոտողներ և մոտ 200 մասնակիցներ, հարթակ հանդիսացավ ազգային ինքնության ձևավորման, հիշողության, բռնության և մշակութային ժառանգության վերաբերյալ միջգիտակարգային քննարկումների համար։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Վ. Դադրյանի անվան Համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը հանդես եկավ «Լռությունից դեպի պայքար. Հայոց ցեղասպանությունը և հայկական ազգային ինքնության վերափոխումը» զեկույցով։ Նա ներկայացրեց, թե ինչպես է ցեղասպանության հիշողությունը՝ անցնելով լռեցման փուլից դեպի քաղաքական պայքար, արմատապես վերափոխել հայկական ազգային ինքնությունը։ Մինչև ցեղասպանությունը ազգային ինքնությունը կառուցվում էր լեզվի, կրոնի և մշակույթի հիման վրա, մինչդեռ հետագայում այն ձևավորվեց նաև որպես հիշողության, վերապրումի և արդարության պահանջի կրող ինքնություն։ Մանուկյանը ցույց տվեց, որ 1965 թ․-ի երևանյան ցույցերն ու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցումը դարձան համազգային հիշողության ձևավորման առանցքային պահեր։ Կատարվեց անցում՝ մասնավոր սուգից դեպի հրապարակային և քաղաքական պայքար, ինչն էլ ամրապնդեց համահայկական ինքնության քաղաքականացման գործընթացը։ Այս ամենը, ըստ Մանուկյանի, Հայոց ցեղասպանությունը վերածեց ոչ միայն պատմական ողբերգության, այլև ազգային ինքնության վերասահմանման հանգուցային կետի։

Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժին գիտաշխատող Արման Խաչատրյանի զեկույցը վերնագրված էր «Իսրայելահայերը. նոր դերակատարներն ու ինքնության բախումները հին սփյուռքում»։ Նրա հետազոտությունը նվիրված էր Իսրայելի հայկական համայնքում դերային նոր փոփոխություններին, որտեղ ուսումնասիրության առարկա էր դարձել մի կողմից Երուսաղեմի ավանդական համայնքի և վերջին տասնամյակներում Իսրայել ներգաղթած հայերի, մյուս կողմից այս վերջինների և Երուսաղեմի հայոց պատրիարքության հարաբերությունները։ Նորեկները, որոնք սկսեցին բնակություն հաստատել հատկապես ոչ ավանդական վայրերում, ինչպես օրինակ Պետահ Տիկվայում, կազմակերպեցին իրենց ազգային ուրույն կյանքը՝ ստեղծելով կիրակնօրյա դպրոց և մշակութային միություններ, ինչպես նաև փորձեցին ակտիվորեն ինտեգրվել Իսրայելի ներհասարակական և ներքաղաքական կյանքին։ Խաչատրյանը նաև ներկայացրեց, թե ինչպես են նորեկները կազմակերպում իրենց մշակութային և համայնքային գործունեությունը, ինչ խոչընդոտների են բախվում այս ճանապարհին։ Ձևավորված նոր իրողության պայմաններում մի կողմից նորեկների, մյուս կողմից ավանդական համայնքի և պատրիարքության հարաբերությունները բախվեցին նոր մարտահրավերների, որտեղ սփյուռքյան ինքնության վերաբերյալ ընկալումները՝ ենթարկված լինելով տարբեր փորձառությունների և փոխազդեցությոնների, առանցքային նշանակություն ունեցան։ Հատկանշական է, որ այս մարտնչող ինքնությունների վրա մեծ ազդեցություն ունեն ոչ միայն ազգային հիշողությունները, ինչպես օրինակ Հայոց ցեղասպանությունն ու Արցախյան պատերազմը, այլ նաև արաբ-իսրայելական երկարատև կոնֆլիկտը։

ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2025 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am