03.01.2026
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերի իրականացումը շարունակվել է հետևյալ ուղղություններով՝
Գիտահետազոտական և հրատարակչական աշխատանքների ուղղությամբ՝
ՀՑԹԻ աշխատակիցները 2025 թ. ընթացքում իրականացրել են հետազոտություններ, նվիրված Հայոց ցեղասպանության պատմության, նախացեղասպանական ժամանակաշրջանում Օսմանյան կայսրության ողջ տարածքում բնակվող հայության կյանքի, թվաքանակի, կրթությանն առնչվող հարցերի ուսումնասիրմանը, ցեղասպանությունը վերապրածների միկրոպատմությունների, որոշակի աշխարհագրական տարածքում ցեղասպանության իրականացման մեթոդների ու դրսևորումների ուսումնասիրությանը, ինչպես նաև հուշագրությունների, թուրքական մամուլի, ցեղասպանության իրագործման արդի սպառնալիքների և այլ խմբերի ցեղասպանությունների պատմության ուսումնասիրության թեմաներին: Հատուկ ուշադրություն է հատկացվել նաև ցեղասպանությունների իրավական դիտանկյունների ուսումնասիրությանը:
Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության ուղղությամբ իրականացվել է բանավոր պատմությունների հավաքագրում աշխատանքային այցերի, դաշտային նյութերի հավաքման ճանապարհով: Շարունակվել է Մեծ եղեռնի զոհերի ու վերապրողների մասին տվյալների, աուդիոնյութերի, տեսանյութերի հավաքագրումը: Շարունակվել են թեմատիկ գիտական ուսումնասիրությունները հիշողության, բանավոր պատմությունների հավաքագրման և փաստագրման ոլորտներում՝ ներկայացնելով համահայկական փորձը, ինչպես նաև այդ ուղղությամբ ՀՑԹԻ գործունեությունը՝ իր ակունքներից մինչև ներկա փուլ:
Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության շրջանակում շարունակվել են աշխատանքները Խորհրդային Ադրբեջանում հայերի հանդեպ խտրականության դրսևորումների, Արցախյան շարժման որոշ դրվագների, Ադրբեջանի կողմից ներկայումս իրականացվող մշակութային ցեղասպանության, Արցախի հայության բռնի տեղահանման, ինչպես նաև Նախիջևանի ԻԽՍՀ-ում 1920-80-ական թթ․ հայերի նկատմամբ տարվող մեկուսացման քաղաքականության թեմաներով:
Համեմատական ցեղասպանագիտության ուսումնասիրության ուղղությամբ հետազոտվել են Ցեղասպանության իրագործման արդի սպառնալիքները, հայ կանանց դիմադրության դրսևորումները, որին զուգահեռ ուսումնասիրվել է նաև թուրք ոճրագործ կանանց գործունեությունը:
Հայոց ցեղասպանության 110-րդ և Հոլոքոստի 80-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվել են սեմինար-քննարկումներ՝ նվիրված ցեղասպանությունների ժամանակ իրականացված դիմադրություններին, ինչպես նաև Հույների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ:
Հայոց ցեղասպանության աղբյուրագիտական ուսումնասիրությունների ուղղությամբ կատարվել են թեմատիկ հետազոտություններ, քննության են ենթարկվել նաև անտիպ տեղեկագրեր, հուշագրություններ: Հրատարակվել է «Հայոց ցեղասպանություն վերապրած-ների հուշագրություններ» մատենաշարի 14-րդ հատորը: Ընթացքի մեջ են ևս երկու հուշագրությունների խմբագրման ավարտական աշխատանքները: Հատուկ ուշադրություն է դարձվել Օսմանյան կայսրությունում միսիոներական շարժման ակունքներին, համիդյան ժամանակահատվածում հայերի նկատմամբ իրականացված քաղաքականության ուսումնասիրությանը, Հայոց ցեղասպանության տարիներին զոհերի թվաքանակի, որբախնամ աշխատանքների, որբանոցներում հայապահպանության գործընթացների ուղղությամբ:
Հայոց ցեղասպանության իրավական ուսումնասիրությունների ուղղությամբ շարունակվում են Հայոց ցեղասպանության, նաև՝ Արցախի հետ կապված իրավական հարցերի ուսումնասիրությունները: Հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային իրավունքի ներքո վաղուց անտեսված «ցեղասպանության փորձ» հասկացությանը` իրավական գնահատականներ տալով Սումգայիթում, Կիրովաբադում (Գանձակ) և Բաքվում 1988-1990 թթ. տեղի ունեցած հայերի ջարդերին:
Աշխատակիցների ուսումնասիրությունների գիտական արդյունքները հանրությանն են ներկայացվել հոդվածների, հրապարակումների, գիտական զեկուցումների, ժամանակավոր ցուցադրությունների, հանրային դասախոսությունների, կլոր սեղան-քննարկումների, կրթական ծրագրերի միջոցով:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և, առհասարակ, ողջ Հայոց ցեղասպանագիտության ոլորտի համար գիտական կարևոր ձեռքբերումներից էր «International Journal of Armenian Genocide Studies» ամսագրի ընդգրկումը Scopus միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում, ինչը վկայում է Հայոց ցեղասպանության հետազոտության միջազգային արժեքի գնահատականի և այդ բնագավառում ՀՑԹԻ-ի աշխատակիցների ունեցած ներդրման մասին։
Տպագրվել են Ցեղասպանագիտական հանդեսի և International Journal of Armenian Genocide Studies-ի հերթական երկուական համարները:
2025 թ. ընթացքում գիտաշխատողները փոքր թիմով կարողացել են գիտական ոլորտում ապահովել նշանակալի արդյունքներ և արձանագրել կարևոր առաջընթաց։
Աշխատակիցների կողմից հրատարակվել են`
ա) ՀՑԹԻ 30-ամյա պատմության մեջ առաջին անգամ տպագրվել է՝
Մեկ մենագրություն Scopus շտեմարանում ընդգրկված ՝
Harutyun Marutyan, Commemorating the Armenian Genocide (London, New York, Oxford: I.B. Tauris, 2025)
https://www.bloomsbury.com/us/commemorating-the-armenian-genocide-9780755657230/ (I.B. Tauris և Bloomsbury Press)
Մեկ ժողովածու՝
The Silenced Crime: Forcible Child Transfer During the Armenian Genocide, edited by Edita Gzoyan (Brill, 2025).
https://brill.com/display/title/71069՝ ՀՑԹԻ գիտաշխատողների 7 հոդվածներով։
բ) 14 հոդված Scopus և WOS միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում՝
WOS, Scopus Q1 - 4 հոդված,
WOS, Scopus Q2 - 2 հոդված,
WOS, Scopus Q3 - 1 հոդված,
Scopus Q1 - 1 հոդված,
Scopus Q2 - 2 հոդված,
Scopus IJAGS - 4 հոդված,
գ) 5 գլուխ անգլիալեզու ժողովածուներում,
դ) Մեկ գիտական մենագրություն՝ Մարության Հարություն, Ոգեկոչելով Հայոց ցեղասպանությունը, Երևան, ՀՑԹԻ, 2025, 408 էջ, 160 լուս.։
ե) 21 գիտական հոդված հայաստանյան և արտասահմանյան ամսագրերում
զ) Երեք հուշագրություն՝
1. Աթանասեան Յարութիւն Գ., Ատաբազարէն Տէր Զօր. խմբագիր, յառաջաբանի եւ ծանօթագրութիւններու հեղինակ՝ Միհրան Ա. Մինասեան, Երեւան, ՀՑԹԻ, 2025, 568 էջ:
2. «Նորահայտ Շատախը», Հայոց ցեղասպանությունը վերապրող շատախցու հուշագրություն», խմբագիր, առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակ՝ Էլինա Միրզոյան, ՀՑԹԻ, 2025, 344 էջ, «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ», 14:
3. Bodil Biørn, Memoirs of an Eyewitness: The Legacy of Bodil Katherine Biørn, edited by Regina Galustyan, Yerevan: AGMI, 2025, 370 pages.
է) Հայոց ցեղասպանության թանգարանի պատկերագրքի ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, չինարեն, իտալերեն թարգմանությունները,
ը) Երկու աշխատություն՝ աշխատակիցների կողմից խմբագրված, առաջաբան կամ գիտական հոդված,
թ) Երեք այլ աշխատություններ՝
Raymond H. Kévorkian, El Genocidio de los Armenios y sus Consecuencias, Fundación del Museo-Instituto del Genocidio de los Armenios, Ereván, 2025, 48 páginas.
Raymond H. Kevorkian. Il genocidio armeno e le sue conseguenze, Fondazione Istituto-Museo del Genocidio Armeno, Jerevan, 2024, 48 pagine.
Բիրգիտ Կոֆլեր-Բեթշարտ, Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»։ Հայոց ցեղասպանությունը, զոհերի վրեժը և «Նեմեսիս» գաղտնի գործողությունը, հայերեն թարգմանության պատասխանատու և խմբագիր՝ Հայկ Մարտիրոսյան, թարգմանիչ՝ Աշոտ Հայրունի, Երևան, ՀՑԹԻ, 2025, 228 էջ։
Գիտաշխատողների կողմից տարբեր գիտաժողովների շրջանակում ներկայացվել է 45 զեկուցում, որից 40-ը՝ միջազգային գիտաժողովներին:
ՀՑԹԻ կազմակերպած միջազգային գիտաժողովները
1. «Երիտթուրքական ազգայնականությունից` նացիզմ. Հայոց ցեղասպանությունը վերապրածները Դիմա¬դրության շարժման առաջնագծում», միջազգային գիտաժողով, մարտ 15-16: «Մանուշյանական շաբաթ» միջոցառման շրջանակում, համակազմակերպիչ՝ ՀՑԹԻ հիմնադրամ։
2. «Հայոց ցեղասպանագիտության մեկ դարը. ժառանգություն, մարտահրավերներ և ապագա» խորագրով միջազգային գիտաժողով, մայիս 29-31, կազմակերպիչ՝ ՀՑԹԻ հիմնադրամ։
3․ Աշխատաժողով «Հայաստանն ու Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ). անդամակցություն մեկ տարի» խորագրով մասնագիտական աշխատաժողով, փետրվարի 1, կազմակերպիչ՝ ՀՑԹԻ հիմնադրամ։
4. ՀՑԹԻ Հայաստանում առաջին անգամ կազմակերպել է Ցեղասպանության հանցագործության վերաբերյալ դատախաղ-մրցույթ (հունիսի 21-22):
5․ ՀՑԹԻ և Լեփսիուսհաուզ Պոտսդամի միջև կնքված համաձայնագրի շրջանակում չորս գիտաշխատող մասնակցել են “The Armenian Genocide: 110 Years After” միջազգային գիտաժողովին, Լեփսիուսհաուս Պոտսդամ, նոյեմբերի 8-9:
6. ՀՑԹԻ կազմակերպել է տարբեր ձևաչափի գիտական միջոցառումներ, սեմինար-քննարկումներ և այլն, ինչպես նաև ՀՑԹԻ գիտաշխատողները մասնակցել են Հայաստանում և արտերկրում կազմակերպված տարբեր մասնագիտական քննարկումների և այլ միջոցառումների:
ա) ՀՑԹԻ աշխատակիցների կողմից` 18 բանախոսություն,
բ) Օտարերկրյա և հայաստանյան այլ մասնագետների կողմից` 9 բանախոսություն,
գ) Ամառային դպրոցներ` 2 (ՀՑԹԻ կազմակերպած), ինչպես նաև ՀՑԹԻ աշխատակիցների մասնակցությամբ` 2,
դ) Հիշատակի միջոցառումներ` 7,
ե) Գրքերի և ֆիլմերի քննարկումներ` 4,
զ) Գրքերի շնորհանդեսներ` 6,
է) Դպրոցական մրցույթների ամփոփումներ և մրցանակաբաշխություններ`2,
ը) Օտարերկրյա ուսանողների, լրագրողների հետ հանդիպում-քննարկումներ`3,
թ) Աշխատաժողով/քննարկումներ` ՀՑԹԻ գիտաշխատողների մասնակցությամբ` 5:
ՀՑԹԻ հիմնադրամը 2025 թ. իր գործունեույթունն իրականացրել է հետևյալ ուղղություններով`
Գիտացուցադրական աշխատանքներ՝
1․ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի շրջանակում կազմակերպվել է «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» թեմայով ժամանակավոր ցուցա¬դրություն, որը ներկայացվել է նախկին ցուցադրություններից երկու անգամ ավելի մեծ տարածքի վրա՝ նոր գիտական ու գեղարվեստական լուծումներով։ Ցուցադրության շրջանակում ներկայացվել է աշխարհի արձագանքը Հայոց ցեղասպանությանը ինչպես պետությունների կառավարությունների, այնպես էլ առանձին անհատների մակարդակով: Գործելու է մինչև 2026 թ. ապրիլը:
2025 թ. ընթացքում «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս», «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները», «Հայկական վարժարանների հետքերով․ ուսյալ ազգի վկայագրերը», «Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների հետքերով» ժամանակավոր, ինչպես նաև մշտական ցուցադրությունները ցուցադրվել են Բեյրութի Հայկազյան (հունվարի 30), Արիզոնայի պետական (ապրիլի 1-3), Օքսֆորդի (ապրիլի 23) համալսարաններում, Բուխարեստ (ապրիլի 11), Գլենդել (ապրիլի 21), Քիշինև (ապրիլի 23), Մոսկվա (ապրիլի 23), Սանկտ Պետերբուրգ (ապրիլի 24), Կրասնոդար (ապրիլ 24), Կալիարի (մայիսի 3) քաղաքներում, ինչպես նաև Աբովյան (29 ապրիլ) և Գյումրի (30 ապրիլ) քաղաքներում:
Նախապատրաստական աշխատանքներ են տարվում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հետ «Հայ մտավորականությունը Հայոց ցեղասպանության տարիներին» թեմայով ժամանակավոր ցուցադրություն կազմակերպելու ուղղությամբ:
Գիտակրթական աշխատանքներ՝
Շարունակվել են հայկական և արտասահմանյան տարբեր կրթական հաստատությունների ուսանողների համար դասախոսությունների կազմակերպումը:
1․ «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» կրթական ծրագրի շրջանակներում 2025 թ. ընթացքում շարունակվել է հանրակրթական միջին և ավագ դպրոցների աշակերտների համար նախատեսված կրթական ծրագիրը:
2025 թ. կրթական ծրագրի շրջանակներում ՀՑԹԻ գիտաշխատողների կողմից ընթերցվել է 34 դասախոսություն՝ ՀՀ 27 (Երևանի 16 և մարզերի 11) կրթական հաստատությունների միջին և ավագ դասարանների 752 (Երևանի 522 և մարզերի 230) աշակերտ-ուսանողների համար:
2. Ամփոփվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին կապակցությամբ հայտարարված էսսեների մրցույթը Հայաստանի և Ուրուգվայի ավագ դպրոցի աշակերտների համար: Հայաստանի և Ուրուգվայի՝ առաջին տեղը զբաղեցրած աշակերտներն իրենց մենթոր ուսուցիչների հետ կուղևորվեն ԱՄՆ, որտեղ «Genocide Education Project»-ի հետ համագործակցությամբ իրենց էսսեները կներկայացնեն ԱՄՆ-ի տարբեր դպրոցներում և կմասնակցեն կրթական ու մշակութային միջոցառումների: Համակազմակերպիչներ` ՀՑԹԻ, Ուրուգվայի հանրային կրթության ազգային վարչություն, ՀԲԸՄ Ուրուգվայի մասնաճյուղ:
3. Գիտական կադրերի պատրաստման ուղղությամբ աշխատանքներ են տարվել առկա ասպիրանտների, հայցորդների գիտական աշխատանքների կազմակերպման ուղղությամբ: Ընթացիկ տարում ՀՑԹԻ առկա ասպիրանտուրա է ընդունվել 2 հոգի:
4. Կազմակերպվել է Ամերիկյան «Genocide Education Project» (GenEd) կազմակերպության և ՀՑԹԻ համատեղ ամերիկացի ուսուցիչների վերապատրաստման չորրորդ ծրագիրը (հուլիսի 11-20):
5. Կազմակերպվել է «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» հայաստանյան ուսուցիչների VII ամառային երկօրյա դպրոցը, որին մասնակցել են շուրջ երեք տասնյակ ուսուցիչներ Երևանից և տարբեր մարզերից։ ՀՑԹԻ-ից և այլ ուսումնական հաստատություններից ցեղասպանագիտության և հարակից ոլորտների մասնագետները ուսուցիչներին ներկայացրել են շուրջ տասնհինգ դասախոսություն (հուլիսի 22-23):
6․ Ռաֆայել Լեմկինի անվան կրթաթոշակի հաղթող ճանաչված Դեյվիդ Հաքեթը (Կոլումբիայի համալսարանի Ph.D. ուսանող) իր հետազոտական աշխատանքները ՀՑԹԻ-ում իրականացնելու է 2026 թ․ հունվարին։
7. ՀՑԹԻ նախաձեռնել է «Հայոց ցեղասպանության հիմնախնդիրներ» (Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կազմած և ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված) դասընթացի ուսումնական դասագրքի կազմման աշխատանքները:
Գիտական արխիվների ձեռքբերում և փորձի փոխանակում՝
ա) Աշխատանքներ են իրականացվել Բեյրութի Հայկազյան համալսարանի գրադարանում և արխիվներում, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Մատենադարանում:
բ) Աշխատանքներ են իրականացվել նաև այլ թեմատիկ արխիվներում:
գ) Հայաստանյան արխիվներում հավաքչա¬կան աշխատանքները շարունակվում են, իրականացվում է թեմատիկ փաստաթղթերի ընտրություն, տեսակավորում և աշխատանքներ են իրականացվում սքանավորման գործն իրականացնելու ուղղությամբ:
դ) Save the Children Fund-ի արխիվներից (Մեծ Բրիտանիա) ձեռք է բերվել ձեռք են բերվել արխիվային նյութեր:
ե) Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Հայր Վահան Ծ. վարդապետ Օհանյանն իր գործունեության արդյունքում հավաքված արխիվը` 32.000 միավոր փաստաթուղթ, նվիրաբերել է ՀՑԹԻ հիմնադրամին:
զ) Վահրամ Շեմմասյանը (Կալիֆոռնիայի պետական համալսարանի դասախոս,) իր երկարամյա գիտական ու հավաքչական գործունեության արդյունքում ձևավորված անձնական արխիվից որոշ նյութեր նվիրաբերել է ՀՑԹԻ հիմնադրամին:
է) Սոֆիայի կենտրոնական պետական արխիվից ձեռք են բերվել Համիդյան կոտորածների, Հայոց ցեղասպանության վերաբերյալ սկզբնաղբյուրային նյութեր:
ը) ԱՄՆ Կոնգրեսի գրադարանից ձեռք է բերվել թեմատիկ մեծաքանակ նյութ:
Թանգարանային աշխատանքներ՝
ա) Հուշահամալիր և թանգարան այցելել է 52 պաշտոնական պատվիրակություն, Եղևնիների պուրակում տնկվել է 5 արծաթափայլ եղևնի:
բ) Թանգարանը դեկտեմբերի 30-ի դրությամբ ունեցել է 89.368 այցելու, որոնցից 75.158-ը՝ օտարերկրացի, 14.210-ը՝ տեղացի: 14.448 այցելու ցուցադրությանը ծանոթացել է բացատրությունով շրջայցի միջոցով, որից 4.776-ը սպասարկվել են անվճար:
գ) Նշված ժամանակահատվածում հանրապետության և սփյուռքի ուսումնական հաստատություններից թանգարան են այցելել 8.432 աշակերտ և ուսանող:
դ) Տարվա ընթացքում թանգարան-ինստիտուտի էքսկուրսավարները և գիտաշխատողները անցկացրել են 1.445 էքսկուրսիա հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներով:
ե) Ապրիլի 23-ին վերանորոգման աշխատանքներից հետո վերաբացվել է 2021 թ. հունիսի 21-ից թանգարանի այցելուների և աշխատակիցների անվտանգության նկատառումներից ելնելով փակված ցուցասրահը: Թեքահարթակում տեղադրված պրոյեկտորը փոխարինվել է նորով:
զ) Թանգարանում գործարկվել են Գիշյան հիմնադրամի տրամադրած դրամաշնորհի շրջանակում ձեռք բերված նոր ու ժամանակակից աուդիոգիդեր և ռադիոգիդեր:
է) Թանգարանի 3.138 այցելու ցուցադրությանը ծանոթացել է աուդիոգիդերի միջոցով: Արդեն գործող ֆրանսերեն ու ռուսերեն լեզուներով աուդիոգիդերին ավելացել են անգլերեն, գերմաներեն ու չինարեն լեզուներով տարբերակները:
է) Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Շոա հիմնադրամի համագործակցության արդյունքում Հայոց ցեղասպանության հուշահամալիրը ներառվել է IWalk հավելվածում:
Գիտաֆոնդային աշխատանքներ՝
Հաշվետու ժամանակահատվածում ՀՑԹԻ թանգարանային ֆոնդը որպես նվիրատվություն ստացել է 162 առարկա, որոնք համապատասխանաբար բաշխվելու են արխիվում և գիտաօժանդակ ֆոնդում:
Կարևոր ձեռքբերումներից են եղել`
ա) Մինաս Ավետիսյանի «Ողբ-1915» և Գրիգոր Զոհրաբ Քէշիշեանի “Deportation of a Nation” գեղանկարները:
բ) Անթուրայի որբանոցի սան Թորոս Թադևոսյանի անձնական արխիվը, մուսալեռցիների վերաբերյալ անձնական փաստաթղթեր, հարակից նյութեր, Գևորգ Չաուշի կնոջ բնօրինակ լուսանկարը, Հայոց ցեղասպանությունը վերապրողների հուշագրություններ, անձնական փաստաթղթեր և լուսանկարներ։
ՀՑԹԻ ֆոնդապահները մասնակցել են ԿԳՄՍ նախարարության և Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի կազմակերպած «Լուսանկարչական հավաքածուների լայնածավալ պահպանություն» խորագրով վերապատրաստման եռօրյա դասընթացին։
Աշխատանքներ գիտական գրադարանում՝
ՀՑԹԻ-ի գիտական գրադարանը նշված ժամանակահատվածում համալրվել է 1154 գրադարանային միավորով, որոնք ձեռք են բերվել նվիրատվությունների և գնումների միջոցով։ ՀՑԹԻ գրադարանը նվիրատվության միջոցով համալրվել է Սարգիս Հացպանյանի անձնական գրադարանի թուրքերեն մասնագիտական գրականությամբ` 357 միավոր, իսկ Հայկական Ճարտարապետությունն Ուսումնասիրող Հիմնադրամի կողմից ՀՑԹԻ գրադարանին է փոխանցվել 65 գիրք:
Ավարտվել է Գիտական ֆոնդից գրադարանի առանձնացման գործընթացը` բաշխվելով համապատասխան բաժինների միջև:
Թվայնացման և մուտքագրման աշխատանքներ՝
Գեղարվեստական ձևավորում են ստացել ՀՑԹԻ-ի ժամանակավոր և շրջիկ ցուցադրությունները։ Մշակվել և գեղարվեստական ձևավորում են ստացել ՀՑԹԻ-ի հրատարակությունները, Հայոց ցեղասպանության թանգարանի պատկերագրքի գերմաներեն, չինարեն և իտալերեն տարբերակները: Մշակվել և ձևավորվել են շուրջ 150 պաստառ, գրքերի շարվածքներ, գրքերի կազմեր:
Շարունակվում են ՀՑԹԻ-ի թանգարանային ֆոնդերի ամբողջական թվայնացման աշխատանքները՝ մոտավորապես 2000 միավոր, մուտքագրվել է մոտ 375 էջ անտիպ հուշագրություն, թվայնացվել է նաև գրադարանի 10 գիրք և պարբերական մամուլի շուրջ 2300 էջ:
Շարունակվում են աշխատանքները ֆոնդերում առկա լուսանկարների ամբողջական թվայնացման ուղղությամբ, որի հիման վրա կազմվել է թեմատիկ ֆոտոալբոմների շարքի առաջին համարը՝ «Զմյուռնիայի հայերի և հույների բնաջնջումն ու նրանց թաղամասերի հրկիզումը» թեմայով։
Միջազգային և հայաստանյան համագործակցություն՝
ա) Համագործակցության հուշագիր է կնքվել ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան հետ՝ թանգարանի աուդիոգիդերի տեքստերի գերմաներեն թարգմանությունը և գործարկումը, թանգարանի ցուցադրության պատկերագրքի գերմաներեն թարգմանությունը և հրատարակումը իրականացնելու նպատակով:
բ) Համագործակցություններ են եղել ՀՀ-ում Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատների հետ. այդ համագործակցության շրջանակում տպագրվել են Հայոց ցեղասպանության թանգարանի պատկերագրքերի համապատասխան լեզուներով տարբերակները։
գ) Շարունակվել է համագործակցությունը Հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցության «Անիվ» հիմնադրամի, Հայ իրավաբանական միություն (Armenian Bar Association), Մաքս Վեբեր հիմնադրամի Վրաստանի մասնաճյուղի հետ։
դ) Վիեննայի Հոլոքոստի ուսումնասիրությունների «Վիզենտալ» ինստիտուտի հետ համագործակցության հուշագիր կնքելու բանակցություններն ընթացքի մեջ են։
ե) Camp des Milles (Ֆրանսիա) հիմնադրամի հետ բանակցություններ են ընթանում հուշագրի կնքման ուղղությամբ,
զ) Համագործակցության հուշագիր է կնքվել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հետ:
է) Բանակցություններ են տարվում «Վերածնունդ» հիմնադրամի հետ համագործակցության հուշագրի կնքման ուղղությամբ։
ը) Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի համագործակցություն պայմանագրի շրջանակում իրականացվել է թանգարանի աուդիոգիդերի տեքստերի և կատալոգի չինարեն և կորեերեն թարգմանությունը:
Գիտատեղեկատվական-իրազեկման աշխատանքներ՝
ա) Հիմնադրամի պաշտոնական կայքէջը թարմացվել է ամենօրյա կարգով, պատրաստվել, մշակվել ու տեղադրվել են տեղեկություններ ՀՑԹԻ-ի գործունեության, տարաբնույթ միջոցառումների, գիտաժողովների և այլնի մասին 5 լեզվով։
բ) Տեղեկատվության և իրազեկման ոլորտում ՀՑԹԻ-ն որդեգրել է նոր քաղաքականություն՝ հիմնված ժամանակակից մոտեցումների և գործիքակազմի կիրառման վրա։ Արդեն նկատելի են դրա շոշափելի արդյունքները՝ հասարակության հետ կապերի ամրապնդման, հետևորդների թվի, դիտելիության աճի և հանրային արձագանքի ակտիվացման ուղղությամբ։
Կայքում 2025 թ․ ընթացքում կատարվել է 179 հրապարակում: 32 հրապարակում է կատարվել «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» կրթական ծրագրի շրջանակներում աշակերտների կատարած բոլոր այցելությունների վերաբերյալ: Ընդհանուր` 211 հրապարակում տեղադրվել է նաև ՀՑԹԻ ֆեյսբուքյան օգտահաշվում:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՑԹԻ կայքէջն ունեցել է 2.250.060 (2024 թ.` 2.915.858) այցելություն:
Նշված ժամանակահատվածում կտրուկ բարձրացել է ՀՑԹԻ ֆեյսբուքյան օգտահաշվի հրապարակումների դիտելիությունը` նախորդ տարվա 363.793-ից հասնելով 2.645.352-ի: Ֆեյսբուքյան օգտահաշվի հետևորդների թիվն ավելացել է 1.799-ով` հասնելով 25.814-ի:
Ինստագրամյան օգտահաշվում արվել է 102 հրապարակում։
գ) Նոր կայքի թողարկման համար իրականացվում են վերջին տեխնիկական շտկումներն ու համալրումները:
Գիտական ուսումնասիրություններին ուղղված դրամաշնորհներ՝
ԲԿԳԿ (7) և ԵԳԱԾ (2) դրամաշնորհների շրջանակում հետազոտությունները շարունակվում են:
Այլ դրամաշնորհներ`«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը 2025 թ. աջակցել է թանգարանի տեխնիկական վերազինման հարցում:
Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարությունը, Վրաստանի (համատեղությամբ նաև Հայաստանի) դեսպանատան փոքր դրամաշնորհներ 2024-25 թթ. ծրագրի շրջանակում, ֆինանսավորել է Հայոց ցեղասպանության ականատես, նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյոռնի ձեռագիր հուշերի՝ նորվեգերենից անգլերեն թարգմանությունը և հրատարակությունը:
«Ծիծեռնակաբերդ» զբոսայգու տարածքի սպասարկում՝
Այս տարի Ծիծեռնակաբերդ» զբոսայգու տարածքի (շուրջ 100 հա) բարեկարգման և պահպանման աշխատանքները մրցութային կարգով պատվիրակվել է Monte Corporation LLC կազմակերպությանը։
Կատարվել են մաքրման, ոռոգման, ծառերի խնամքի, մշակման, նոր ջրագծերի անցկացման, աղբահանության, խոտքաղի, ծառերի պրոֆիլակտիկ բուժման և սնուցման, ձնամաքրման աշխատանքներ։
ՀՑԹԻ սպասարկման անձնակազմն իրականացրել է նաև թանգարանային կառույցների սպասարկման և շինվերանորոգման մի շարք աշխատանքներ։ Կարևոր ձեռքբերումներից է այգու ծայրամասային հատվածներում ոռոգման հին ցանցի մասնակի վերագործարկումը։
Շարունակվում են ՀՀ պետական բյուջեի հատկացումներով դեռևս 2024 թվականի վերջին սկսված Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի երկփուլ հիմնանորոգման աշխատանքները: Առաջին փուլով իրականացվել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հարակից կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի բարելավման աշխատանքները, որի շրջանակում Եղևնիների պուրակում գործարկվել է ոռոգման կաթիլային համակարգ։ Այցելուների հոսքը չխոչընդոտելու նպատակով մույթերը հերթով են հիմնանորոգվում. այժմ ընթանում են առաջին երեք մույթերի բազալտե քարերի տեղադրման աշխատանքները: