03.09.2025
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կրտսեր գիտաշխատողներ Սաթենիկ Մաթոսյանը և Աննա Կազարյանը հուլիսի 28-ից օգոստոսի 8-ը Տորոնտոյի համալսարանում մասնակցել են Զորյան ինստիտուտի Ցեղասպանության և մարդու իրավունքների կրթական ծրագրին [Genocide and Human Rights University Program]: Այս տարի ծրագրին մասնակցում էին հետազոտողներ աշխարհի 11 երկրներից:
Տասնօրյա ծրագրի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց մարդու իրավունքների ծագումն ու զարգացումը, ցեղասպանության տեսություններն ու սահմանումները, հանցագործների հոգեբանությունը, Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունը և միջազգային իրավունքի զարգացումը: Անդրադարձ կատարվեց նաև Հոլոքոստին, Ռուանդայի և Հյուսիսային Ամերիկայի բնիկների ցեղասպանության օրինակներին:
Ծրագրի ընթացքում Հայոց ցեղասպանության թեման դասավանդեց ՀՑԹԻ Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պ.գ.թ. Սուրեն Մանուկյանը: Մասնակիցների հետ քննարկման ժամանակ անդրադարձ եղավ նաև Արցախի հիմնախնդրին: