05.08.2025
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակից, պատմագիտության դոկտոր Գևորգ Վարդանյանի գրախոսությունը՝ ՀՑԹԻ-ի ավագ գիտաշխատող, պ․գ․թ․ Թեհմինե Մարտոյանի մենագրության վերաբերյալ (Ցեղասպանության քաղաքականության շարունակությունը Զմյուռնիայում (1922) (Երևան, ԵՊՀ, 2024), 304 էջ + 44 էջ ներդիր), լույս է տեսել հեղինակավոր և մեծ ավանդույթներ ունեցող «Բալկանիստիկա» գիտական պարբերականում։
Սա այն եզակի դեպքերից մեկն է, երբ հայաստանցի հեղինակի հայերենով տպագրված աշխատանքի վերաբերյալ գրախոսությունը հայտնվում է արտասահմանյան հեղինակավոր գիտական ամսագրում։