05.12.2025
Այսուհետ Չինաստանի մեր այցելուները կարող են ծանոթանալ Հայոց ցեղասպանության պատմությանը իրենց մայրենի լեզվով։ Պատկերագիրքը ներառում է արժեքավոր փաստեր, մամուլի նյութեր ու եզակի լուսանկարներ:
Շնորհակալություն ենք հայտնում Բրյուսովի համալսարանին պատկերագրքի թարգմանության և մեր չինացի գործընկերներին՝ խմբագրական աշխատանքի համար։
Այս նոր հրատարակությունը կարևոր քայլ է պատմական ճշմարտության` տարբեր լեզուներով հանրայնացման և հայ–չինական մշակութային կապերի ամրապնդման ճանապարհին։