07.05.2026
2026 թվականի մայիսի 7-ին պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Այնտեղ նրան դիմավորեցին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմյանը, Լատվիայում ՀՀ դեսպան Արա Մարգարյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը և ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։
Լատվիայի նախագահը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որտեղ նրան դիմավորեց ՀՀ ԶՈՒ պատվո պահակախումբը և նրա պատվին զինվորական նվագախումբը կատարեց Լատվիայի օրհներգը։ Նախագահ Ռինկևիչսը և պատվիրակության մյուս անդամները ծաղիկներ խանարհեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Այցի ավարտին պարոն Էդգարս Ռինկևիչս շրջեց Հիշողության պուրակում և ջրեց Լատվիայի նախկին նախագահներ Վայրա Վիկե-Ֆրեյբերգայի և Վալդիս Զատլերսի տնկած եղևնիները: