07.11.2025
Օրերս Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գրադարանը հարստացել է արժեքավոր գրականությամբ։ Ճապոնագետ Աննա Վարդանյանը թանգարան-ինստիտուտին է նվիրել մի շարք աշխատություններ՝ Լեռնային Ղարաբաղի ճարտարապետական հուշարձանների, Սյունիքի և Նախիջևանի (այդ թվում՝ Ագուլիսի), ինչպես նաև Անիի ու Սասունի պատմության և բանահյուսության մասին։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն իր երախտագիտությունն է հայտնում Աննա Վարդանյանին՝ այս կարևոր նվիրատվության համար: