08.08.2025
ՀՑԹԻ-ի Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող, պ․գ․թ․ Թեհմինե Մարտոյանի և ՀՑԹԻ-ի նախկին ասպիրանտ, պ․գ․թ․ Վազգեն Հախոյանի համահեղինակած “Mass Crimes in Kars (1920-1921) and Smyrna (1922) – Eyewitness Testimony” [Զանգվածային հանցագործություններ Կարսում (1920-1921) և Զմյուռնիայում (1922) – Ականատեսի վկայություններ] հոդվածը հրատարակվել է Historia i Świat պարբերականում (Scopus, Q2)։
Հոդվածի շրջանակում հեղինակները ներկայացրել և վերլուծել են թուրքական ռազմաքաղաքական ղեկավարության հակահայկական քաղաքականությունը Կարսում (1920-1921) և Զմյուռնիայում (1922)։ Մարտոյանը և Հախոյանն անդրադարձել են անզեն բնակչության նկատմամբ համակարգված սպանություններին, որոնք ուղեկցվել են ծայրահեղ դաժանությամբ։ Կարսի և Զմյուռնիայի օրինակներով ցույց են տվել, թե ինչպես է միևնույն վարչակարգը ժամանակագրական հաջորդականությամբ գործադրել զանգվածային բնաջնջման կանխամտածված ծրագիրը։