09.07.2025
Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հունիս 27-ին ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը և Համեմատական ցեղասպանագիտության բաժնի ավագ գիտաշխատող Ռեգինա Գալուստյանը Հայոց ցեղասպանության հիշատակման 110-ամյակի կապակցությամբ դասախոսություն ունեցան Փարիզի Նանտերի համալսարանում՝ ներկայացնելով Հայոց ցեղասպանության իրավական և գաղափարական ասպեկտները:
Դասախոսությանը հետևեց կլոր-սեղան քննարկում համալսարանի հրավիրյալ մասնագետների հետ: