09.10.2025
Սեպտեմբերի 24-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում մեկնարկեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի և Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի կազմակերպած «Լուսանկարչական հավաքածուների լայնածավալ պահպանություն» խորագրով վերապատրաստման դասընթացը՝ նախատեսված թանգարանային ոլորտի մասնագետների համար։ Դասընթացավար՝ Պիեռ-Էմանուել Նյեբորգ (Ֆրանսիա)։
Եռօրյա դասընթացին մասնակցում էին ՀՑԹԻ գիտական ֆոնդերի բաժնի ֆոնդապահներ Արևիկ Սմբատյանը և Արփինե Դուրինյանը:
Դասընթացի ընթացքում աշխատակիցները ծանոթացան հավաքածուների նյութական առանձնահատկություններին, աղավաղումների պատճառներին ու տեսակներին, ուսումնասիրեցին թանգարանային ֆոնդերում լուսանկարների և նեգատիվների պահպանման արդի պայմանները: