10.09.2025
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը վերջերս հրատարակեց Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնական ցուցադրության պատկերագիրքը՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և գերմաներեն: Ծավալուն փաստավավերագրական նյութերով, ժամանակի մամուլի անդրադարձով հարուստ այս հատորում մատչելի ներկայացված է Հայոց ցեղասպանության պատմությունը, դրա հետևանքները հայ ժողովրդի համար:
Պատկերագիրքը ներառված է Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելող պատվիրակություններին ու բարձրաստիճան հյուրերին տրվող գրքերի ցանկում:
Շնորհակալ ենք «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմբերջյանին, ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատանը և Հայաստանում ֆրանսիական ինստիտուտին՝ պատկերագրքի տպագրության ֆինանսավորման համար: