10.06.2025
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը 2025 թ. հուլիսի 22-23-ին կազմակերպում է «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» երկօրյա ամառային դպրոց՝ հայոց պատմություն դասավանդող ուսուցիչների համար:
Ամառային դպրոցին կարող են մասնակցել հանրակրթական միջին և ավագ դպրոցի հայոց պատմության ուսուցիչները, ովքեր կներկայացնեն ծրագրին իրենց մասնակցության կարևորությունը հիմնավորող դիմում:
Հայտերի պատասխանները կտրվեն ամառային դպրոցի մեկնարկից առնվազն 15 օր առաջ:
ՀՑԹԻ կրթական ծրագրի նպատակն է վերապատրաստել ուսուցիչներին Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման ժամանակակից մեթոդների կիրառմամբ, խորացնել գիտելիքները Հայոց ցեղասպանության տարբեր ասպեկտների ուղղությամբ՝ հաշվի առնելով թեմայի հոգեբանական առանձնահատկությունները և ցեղասպանագիտության արդի զարգացումները:
Ծրագրում ընդգրկված ուսուցիչները դասընթացի ավարտին կստանան հավաստագրեր:
Դիմումի օրինակ
Հայտերն ուղարկել մինչև ս/թ. հունիսի 25-ը հետևյալ հասցեով`
stepanyan.inesa@genocide-museum.am
Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` +374 98 69 00 11, Կրթական ծրագրերի պատասխանատու Ինեսա Ստեփանյան: