11.07.2025
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բաժնի վարիչ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, պատմ. գիտ. դոկտոր Հարություն Մարությանի «Commemorating the Armenian Genocide» շուրջ 300 էջանոց մենագրությունը (ներածության հեղինակ՝ ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Լևոն Աբրահամյան) արդեն հասանելի է նախապատվերի համար:
Աշխատությունը հրատարակվում է Armenians in the Modern and Early Modern World հայագիտական հրատարակությունների շարքում, որի գլխավոր խմբագիրն է ԱՄՆ Նեբրասկա-Լինքոլնի համալսարանի Մերձավոր Արևելքի պատմության ամբիոնի պրոֆեսոր Պետրոս Տեր-Մաթոսյանը (մանրամասն տե՛ս`
https://www.bloomsbury.com/us/series/armenians-in-the-modern-and-early-modern-world)։
Մենագրությունը տպագրելու է է I.B. Tauris հրատարակչությունը, որը Bloomsbury հրատարակչության ճյուղավորումներից է։ Մանրամասների համար տե՛ս`
https://www.bloomsbury.com/uk/commemorating-the-armenian-genocide-9780755657216/:
Գիրքն անդրադառնում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա ձևավորման և Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի ստեղծման պատմությանը, դրա առանձին մասերի խորհրդաբանությանը, «Հիշում եմ և պահանջում» կարգախոսի բաղադրիչների վերլուծությանը։ Աշխատությունը նվիրվում է Վանի 1915 թ. ինքնապաշտպանության հերոսների պայծառ հիշատակին։