Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԱՄՆ-Ի ՋՈՐՋ ՍՔՈՒԼԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՀՑԹԻ-ՈՒՄ


11.07.2026


Հուլիսի 8-11-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ամառային դպրոցի շրջանակում հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի (George School) աշակերտներին։ Ծրագիրն իրականացվել է «Genocide Education Project»-ի հետ համագործակցությամբ և նպատակ ուներ մասնակիցներին ծանոթացնել Հայոց ցեղասպանության պատմության տարբեր ասպեկտներին։ Հարկ է նշել, որ սա առաջին դեպքն է, երբ Հայոց ցեղասպանության թեմայով կրթական ծրագրի շրջանակում ՀՑԹԻ են այցելում ԱՄՆ-ից ժամանած դպրոցականներ։

Նշենք, որ ամառային դպրոցի նախաձեռնողը՝ Ջորջ ավագ դպրոցի ուսուցչուհի Մերեդիթ Բալդին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և «Genocide Education Project»-ի կողմից համատեղ իրականացվող՝ Հայոց ցեղասպանության թեմայով ամերիկացի ուսուցիչների վերապատրաստման ամենամյա կրթական ծրագրի 2024 թվականին մասնակիցներից է։ Այս տարի նա Հայաստան էր ժամանել արդեն իր աշակերտների հետ։

Ամառային դպրոցի շրջանակում մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան։ Չորս օրերի ընթացքում աշակերտները ՀՑԹԻ գիտաշխատողների ուղեկցությամբ մասնակցել են շրջայցերի և թեմատիկ դասընթացների։ Քննարկվել են Հայոց ցեղասպանության տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ զանգվածային բռնությունների ընթացքում մեդիայի և քարոզչության դերը, վերապրածների վկայությունների նշանակությունը, ինչպես նաև առանձին անդրադարձ է կատարվել Ավրորա Մարդիգանյանի կյանքին և «Հոգիների աճուրդ» ֆիլմին։

Ծրագրի շրջանակում աշակերտների գործնական պարապմունքները վարել են Ջորջ դպրոցի ուսուցիչներ Մերեդիթ Բալդին և Փրեսքոթ Սերայդարյանը։

ՀՑԹԻ-ում անցկացվող կրթական ծրագրից բացի, աշակերտներն այցելել են նաև Մատենադարան, Հայաստանի մի շարք պատմամշակութային վայրեր՝ առավել մոտիկից ծանոթանալով երկրի մշակույթին և հարուստ պատմական ժառանգությանը։

Նման նախաձեռնությունները կարևոր դեր են կատարում միջազգային կրթական համագործակցության զարգացման, ցեղասպանության հանցագործության ճանաչողության բարձրացման, հիշողության պահպանման, ինչպես նաև երիտասարդ սերնդի շրջանում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման գործում։



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2025 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am