12.06.2026
«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2026/2027 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման համաձայն ՀՑԹԻ հայտարարում է ասպիրանտուրա ընդունելություն։
Դիմումներն ընդունվում են հունիսի 15-ից հուլիսի 10-ը։
Համապատասխան փաստաթղթերը ներկայացնել ՀՑԹԻ հիմնադրամ, Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 8/8 հասցեով:
Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը տրվում է հաստատության ղեկավարի անունով՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝
• բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին).
• օտար լեզվի ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ): Նվազագույն միավոր է համարվում՝անգլերենից՝ «TOEFL» (iBT) 46 կամ TOEFL (iBT)՝ քննության նոր գնահատման համակարգով 2,5 և «IELTS» (ԱՅԼԹՍ)՝ 5.5 միավորը. ֆրանսերենից՝ «TCF» (ԹիՍիԷՖ)՝ 200 միավորը. գերմաներենից՝ «on DaF» (օն ԴաՖ)՝ 60 միավորը:
• ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում.
• ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3 x 4 չափսի).
• քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):
Մասնագիտական քննության անցկացումը նախատեսվում է հուլիսի 13-22-ն ընկած ժամանակահատվածում։