12.09.2026
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, «Վերապրում և վերածնունդ. ցեղասպանությունը վերապրածների շառավիղները՝ «հիշողության պահապաններ»», բանախոսությունների շարքում տեղի ունեցավ Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ, աստվածաբան Վեր. Փոլ Հայդոսթյանի հանիպում-բանազրույցը:
Բանախոսության շրջանակում Վեր. Փոլ Հայդոսթյանը ներկայացրեց Հայ ավետարանական կրթական առաքելության հետեղեռնյան վերածննդի վերաբերյալ ազդեցիկ, բազմաշերտ և խիստ կարևոր քննական ակնարկ:
Անդրադարձ արվեց նաև մերօրյա համայնքային խնդիրներին: Հարց-պատասխանի միջոցով ուրվագծվեց բովանդակային զրույց: Հանդիպման վերջում Վեր. Փոլ Հայդոսթյանին հանձնվեց հուշանվեր: