13.06.2025
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արդեն տարիներ շարունակ գտնվում է միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում՝ որպես հիշողության, գիտելիքի ու արդարության կարևոր հարթակ։
Միջազգային հանրության իրազեկվածությունը բարձրացնելու հարցում թանգարանն ունի բաց և համագործակից դիրքորոշում։
Միայն ապրիլ-մայիս ամիսներին թանգարան են այցելել լրագրողներ Մեծ Բրիտանիայից (Reuters, UnHerd, The Daily Telegraph, TVP World և այլք), Արգենտինայից, Մեքսիկայից և Բրազիլիայից։ Նրանք հանդիպել են թանգարանի տնօրեն Էդիտա Գզոյանի հետ՝ քննարկելու ցեղասպանության հիշողության պահպանման, արդարության վերականգնման և Հայոց ցեղասպանության գիտական ուսումնասիրությունների ներկային ու ապագային առնչվող հարցեր։
Ճշմարտության ձայնն ուժ է։ Եվ մենք շարունակելու ենք այն հնչեցնել։