Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Բաքու. անպատիժ հանցագործության կրկնություն


14.01.2026


Սումգայիթյան ջարդերից հետո Ադրբեջանում հակահայկական բռնությունների հաջորդ բարձրակետը դարձավ 1990 թ․ հունվարին Բաքվում իրագործված հայ բնակչության կոտորածը։ Այստեղ միջէթնիկ հարաբերությունները լարվել էին Սումգայիթի ջարդերից անմիջապես հետո։ 1988 թ. փետրվար-մարտ ամիսներին Բաքվի Լենինի անվան պողոտայում սկսվեցին ցույցեր, որոնց ընթացքում հնչում էին «Մահ հայերին», «Սումգայիթը կկրկնվի Բաքվում», «Հայե´ր, հեռացե´ք կամ ձեզ կսպանենք» հակահայկական կոչերը։ 1988 թ․ մայիսից «Վարլըգ» կազմակերպության ղեկավար Նեյմաթ Փանահովը ստանձնեց Բաքվի հակահայկական հանարահավաքների կազմակերպումը ։ Ծայրահեղ ազգայնական հայացքներ ունեցող այս առաջնորդը ելույթներ էր ունենում այն մասին, որ եթե ադրբեջանցիները ցանկանան, ապա հայերի գլխից կպատրաստեն «երկրորդ Արարատը»: Հիշյալ ժամանակաշրջանում քաղաքում տեղի են ունեցել հայերի նկատմամբ բռնությունների մի շարք դեպքեր։

Հակահայկական բռնությունների հաջորդ ալիքը Բաքվում բռնկվեց 1988 թ. աշնանը: Նոյեմբերի 17-ից քաղաքում սկսվեցին զանգվածային ցույցեր` ընդդեմ ԼՂԻՄ-ի նկատմամբ խորհրդային կենտրոնական իշխանությունների կողմից տարվող քաղաքականության։

Նոյեմբերի 24-ի լույսի 25-ի գիշերը խորհրդային զորքերը մտան Բաքու և հայտարարվեց արտակարգ դրություն: Դեկտեմբերի 5-ին ամբոխը հարձակում գործեց պետական հիմնարկների, գործարանների և մասնավոր բնակարանների վրա: Հակահայկական բռնությունների հաջորդ ալիքը Բաքվում տարածվեց 1989 թ. հուլիս-օգոստոս , ապա` նույն թվականի նոյեմբեր ամիսներին:

Ադրբեջանում հայատյացության հրահրման հերթական առիթ հանդիսացավ 1989 թ. դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումը Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։ Նշված որոշմանը հաջորդեց Բաքվի հայ բնակչության ջարդը և վերջնական բռնագաղթը: 1990 թ. հունվարի 11-ից Բաքվում սկսվեցին Ադրբեջանի Ժողովրդական ճակատի կողմից կազմակերպված ցույցերը, որտեղ հնչում էին «Մահ հայերին» և «Փառք Սումգայիթի հերոսներին» կարգախոսները: Հունվարի 12-ին Ժողովրդական ճակատը կազմակերպեց ազգային պաշտպանության կոմիտե։ Հունվարի 13-ին ցույցերը զանգվածային բնույթ ձեռք բերեցին: Առանձնացան ջարդարարների խմբեր, որոնք քաղաքի փողոցներում սկսեցին փնտրել և սպանել հայերին: ԽՍՀՄ բարձրագույն իշխանությունը Բաքվում արտակարգ դրություն հայտարարեց և խորհրդային զինուժ մտցրեց միայն հունվարի 20-ին: Քաղաքի գրեթե ամբողջ հայ բնակչությունը հարկադրված է եղել լքել Ադրբեջանի տարածքը` մեծամասամբ լաստանավերով տեղափոխվելով Թուրքմենստանի Կրասնովոդսկ քաղաք:

Հունվարի 13-19 տևած Բաքվի հայ բնակչության ջարդերի ուսումնասիրությունը թույլ է տալիս առանձնացնելու հետևյալ առանցքային դրույթները.

• Ինչպես Ադրբեջանի այլ հայաբնակ շրջաններում, այնպես էլ Բաքվում հայ բնակչության ջարդերը ունեցել են նախապես կազմակերպված բնույթ: Մասնավորապես ջարդերին նախորդել են հակահայկական տրամադրությունների նպատակաուղղված հրահրումը, զանգվածային ցույցերի կազմակերպումը, քաղաքի հայ բնակչության հասցեների և հայաբնակ շրջանների քարտեզի կազմումը, անհրաժեշտ գործիքների ու զենքերի պատրաստումը և մատակարարումը, ջարդարար խմբերի ձևավորումը:

• Ջարդերի ամբողջ ընթացքում իրավապահ մարմինները դրսևորել են հանցավոր անգործություն, ըստ մի շարք վկայությունների` նաև մասնակցություն: ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության զինվորականները իրականացնում էին միայն քաղաքի կուսակցական և կառավարական շինությունների պաշտպանությունը` չարձագանքելով հայերի դեմ իրագործված հանցագործությունների մասին հաղորդումներին:

• Ինչպես Ադրբեջանի հայաբնակ այլ շրջանների, այնպես էլ Բաքվում իրագործված ջարդերի զոհերի ճշգրիտ թվաքանակն անհայտ է: Ջարդերից հետո չի իրականացվել հետաքննություն, հանցագործության կազմակերպիչների ու մասնակիցների բացահայտում և պատժում: Մարդկային կորուստներից բացի, Բաքվի ջարդերի հետևանքով հայ բնակչությունը զգալի նյութական վնասներ կրեց, քանի որ թիրախավորված հարձակումների ընթացքում ոչնչացվում, վնասվում կամ թալանվում էր հայերի բնակարանների գույքը:

Լուսանկարները՝ Karabakhrecords-ի

Գայանե Հովհաննիսյան
ՀՑԹԻ Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի գիտաշխատող


ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2025 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am