14.11.2025
Նոյեմբերի 13-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կրթական ծրագրերի պատասխանատու Ինեսա Ստեփանյանը Շիրակացու ճեմարանում մասնակցեց «Անտարբերությունը չարիք է» միջոցառմանը: Իններորդ դասարանի սաները ներկայացրեցին իրենց հետազոտական միավորի վերջնարդյունքը՝ սոցիալական բովանդակություն ունեցող պաստառների միջոցով։ Սաների պատրաստած պաստառները խոսուն էին և միտված՝ սևեռելու համայնքի ուշադրությունը մոլորակին սպառնացող հիմնախնդիրների վրա՝
• ցեղասպանություններ
• ռասիզմ
• պատերազմներ
• և այլ գլոբալ մարտահրավերներ։
Յուրաքանչյուր պաստառ հիշեցնում էր մեկ պարզ, բայց կարևոր ճշմարտություն․ անտարբերությունը իրոք կարող է դառնալ չարիք։ Յուրաքանչյուր պաստառ հիշեցնում էր մեկ պարզ, բայց կարևոր ճշմարտություն․ անտարբերությունը իրոք կարող է դառնալ չարիք։
Միջոցառման շրջանակում Ինեսա Ստեփանյանը ներկայացրեց «Ոչ զինված դիմադրությունը Հայոց ցեղասպանության տարիներին. կանանց դիմադրության ձևերը» թեմայով դասախոսություն՝ ընդգծելով կանանց դերը գոյատևման, դիմադրության և մարդկային արժանապատվության պահպանման գործում բերեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուշագրավ փաստեր: