Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Հոլոքոստի կրթությունը և քաղաքացիական կրթությունը Գերմանիայում
միջազգային գիտական քննարկում ՀՑԹԻ-ում


15.08.2025


Օգոստոսի 15-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների դահլիճում տեղի ունեցավ գիտական միջոցառում՝ նվիրված պատմական տրավմաների ուսուցման և քաղաքացիական կրթության փոխկապակցվածությանը։

Միջոցառման շրջանակում հանդես եկան Մարբուրգի համալսարանի ներկայացուցիչներ՝ անդրադառնալով Գերմանիայում Հոլոքոստի կրթության փորձին և դրա դերին ժամանակակից քաղաքացիական գիտակցության ձևավորման գործընթացում։

Դոկտոր, պրոֆեսոր Քրիստինա Բրյունինգը (Մարբուրգի համալսարան) ներկայացրեց զեկույցը՝ «Ուսումնասիրելով Հոլոքոստի կրթության և քաղաքացիական կրթության փոխկապակցվածությունը Գերմանիայում», որտեղ անդրադարձավ Հոլոքոստի ուսուցման կրթական նպատակներին, մեթոդաբանական մոտեցումներին և դրանց ազդեցությանը ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների և պատասխանատու քաղաքացիական դիրքորոշման ձևավորման վրա։

Երկրորդ զեկույցով հանդես եկավ Փոլ Շեյդը (Մարբուրգի համալսարան)՝ «Սովորելով կոլեկտիվ տրավմաների՞ց. մոտեցումներ, նպատակներ և մեթոդներ դասագրքերում» թեմայով։ Զեկույցում վերլուծվեցին դպրոցական դասագրքերում կոլեկտիվ տրավմաների ներկայացման ձևերը, պատմական հիշողության փոխանցման խնդիրները և կրթական նարատիվների ձևավորման ազդեցությունը սովորողների ընկալումների վրա։

Միջոցառումն ուղեկցվեց ակտիվ քննարկմամբ, որի ընթացքում մասնակիցները կարևորեցին տարբեր երկրների փորձի համադրումը, պատմական բռնությունների ուսուցման պատասխանատվությունը և կրթության դերը անցյալի հանցագործությունների գիտակցման ու դրանց կրկնությունը կանխելու գործում։

Գիտական հանդիպումը նպաստեց միջազգային ակադեմիական համագործակցության խորացմանը և Հայոց ցեղասպանության, Հոլոքոստի ու այլ կոլեկտիվ տրավմաների ուսումնասիրման կրթության զարգացմանը։





ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2025 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am