Ելնելով ՀՀ արտակարգ իրավիճակում ստեղծված պայմաններից «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը 2020 թ. հուլիսի 28-31-ը կազմակերպում է հեռավար ձևաչափով  չորսօրյա ամառային դպրոց Հայոց պատմություն դասավանդող ուսուցիչների համար:
Քանի որ 2019 թ.  ամառային դպրոցի  դիմողները բավականին շատ էին և հնարավորություն չեղավ բոլորին ընդգրկել, այս տարի հեռավար ուսուցմամբ մեծ  հնարավորություն է ստեղծվել անցկացնել ամառային դպրոց՝ ընդգրկելով ՀՀ քաղաքներում և  մարզերում  Հայոց պատմություն դասավանդող ուսուցիչներին:
Կրթական ծրագրի նպատակն է վերապատրաստել ուսուցիչներին Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման ժամանակակից մեթոդների կիրառմամբ, խորացնել գիտելիքները Հայոց ցեղասպանության ոլորտում՝ հաշվի առնելով թեմայի հոգեբանական առանձնահատկությունները և ցեղասպանագիտության արդի զարգացումները: 
Ծրագրում ընդգրկված ուսուցիչները դասընթացի ավարտին կստանան հավաստագիր:
	
	
	
	
	
	
ԴԻՄՈՒՄԻ ՕՐԻՆԱԿ
Լրացրած դիմումներն ուղարկել 
kristine.najaryan@genocide-museum.am 
 էլ. հասցեով մինչև ս/թ. հուլիսի 15-ը: