17.05.2025
Բանախոս՝ Թեհմինե Մարտոյան, ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ.
Թեմա՝ Զոհի համընդհանրական բնութագրերը. նկարագրություն և դասակարգում
Դպրոց՝ Երևանի Ղ. Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոց, 8-րդ դասարան
ՀՑԹԻ գիտաժողովների սրահում մայիսի 17-ին տեղի ունեցավ դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2025 թ. հերթական հանդիպումը: Այս անգամ ՀՑԹԻ-ում հյուրընկալվել էին Երևանի Ղ. Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցի աշակերտները։ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի ավագ գիտական աշխատող Թեհմինե Մարտոյանը ներկայացրեց «Զոհի համընդհանրական բնութագրերը. նկարագրություն և դասակարգում» թեմայով բանախոսությունը։
ՀՑԹԻ կրթական ծրագրերի պատասխանատու Ինեսա Ստեփանյանը գրքեր նվիրեց Երևանի Ղ. Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցի գրադարանին։ Դասախոսության ավարտին աշակերտները ծանոթացան թանգարանային մշտական ցուցադրությանը։