17.07.2025
Չորրորդ տարին անընդմեջ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և The Genocide Education Project (GenEd)-ի համագործակցությամբ, տեղի է ունենում ամերիկացի ուսուցիչների վերապատրաստման ծրագիր ՀՑԹԻ-ում։
ՀՑԹԻ գիտաշխատողները գործնական և տեսական դասախոսություններ են վարում ամերիկացի ուսուցիչների հետ՝ նպատակ ունենալով խորացնել մասնակիցների գիտելիքներն ու ընկալումը Հայոց ցեղասպանության թեմայով։