18.07.2025
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը շարունակում է տարբեր լեզուներով թարգմանել և հրատարակել Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրքեր` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և գիտական ուսումնասիրության գործընթացում կարևոր ներդրում ունենալու նպատակով։
Վերջերս ֆրանսերեն, գերմաներեն և իտալերեն էր թարգմանվել ու հրատարակվել Ռայմոն Գևորգյանի «The Armenian Genocide and Its Consequences» գիրքը:
Այժմ շարքին ավելացավ նաև գրքի իսպաներեն թարգմանությունը. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը շնորհակալություն է հայտնում Վարդան Մատթէոսեանին՝ իսպաներեն թարգմանության խմբագրման համար:
Գրքերը կարող եք ձեռք բերել ՀՑԹԻ-ի գրախանութից։