18.09.2025
Օգոստոսի 25-26-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Նարեկ Պողոսյանը մասնակցեց Իրաքի Սուլեյմանիա քաղաքում անցկացված «Քրդերի ցեղասպանությունը. դրա արտացոլումը գրականության, արվեստի և լրատվամիջոցների մեջ» խորագրով երկրորդ միջազգային գիտաժողովին։
Պողոսյանը հանդես եկավ «Տրավմայի ժառանգությունը. Հայոց ցեղասպանության և Անֆալի հիշողության համեմատական վերլուծություն» թեմայով զեկույցով, որում շեշտվեց, որ Հայոց ցեղասպանության և Անֆալի արշավի հիշողությունները խոր հետք են թողել հայ և քուրդ ժողովուրդների վրա՝ ձևավորելով նրանց ինքնության կարևոր շերտերը և արդարությանն ուղղված պայքարը։