18.11.2025
Միջազգային մեծ համբավ ունեցող I.B. Tauris / Bloomsbury Լոնդոն/Նյու Յորք հրատարակչատունը տեղեկացնում է, որ արդեն լույս է տեսել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բաժնի վարիչ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, պատմ. գիտ. դոկտոր Հարություն Մարությանի «Commemorating the Armenian Genocide» մենագրությունը (ներածության հեղինակ՝ ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Լևոն Աբրահամյան):
Գիրքը ներառում է 1919 թ․ Մեծ Եղեռնի առաջին հանրային հիշատակումները Կոստանդնուպոլսում, Հայոց ցեղասպանության թեմայի սահմանափակումներն ու դրանց հաղթահարումը խորհրդային շրջանում, Սփյուռքի դերակատարումը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիրի շուրջ ձևավորված ավանդույթները։ Հեղինակն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում «Հիշում եմ և պահանջում» կարգախոսի պատմական ու քաղաքական զարգացմանը։
Հեղինակը մենագրությունը նվիրել է Վանի 1915 թ. ինքնապաշտպանության հերոսների պայծառ հիշատակին: Գիրքը նախատեսված է պատմաբանների, մշակութաբանների ու ընթերցող լայն շրջանակների համար:
Աշխատությունը հրատարակվել է Armenians in the Modern and Early Modern World հայագիտական հրատարակությունների շարքում, որի գլխավոր խմբագիրն է ԱՄՆ Նեբրասկա-Լինքոլնի համալսարանի Մերձավոր Արևելքի պատմության ամբիոնի պրոֆեսոր Պետրոս Տեր-Մաթոսյանը:
Մենագրության հրատարակությանն անդրադարձել են ԱՄՆ-ում լույս տեսնող Armenian Weekly և Asbarez պարբերականները:
https://armenianweekly.com/2025/11/17/new-book-by-harutyun-marutyan-explores-a-century-of-armenian-genocide-commemoration/
https://asbarez.com/harutyun-marutyans-book-on-commemorating-the-armenian-genocide-published/