Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԲԺԻՇԿ ՎԱՐԱԶԴԱՏ ԳԱԶԱՆՃՅԱՆԸ (1879-1974)՝ ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐԸ


19.08.2025


Վարազդատ Գազանճյանը ծնվել է 1879 թ․ Երզնկա քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է Սեբաստիայի ճիզվիտական քոլեջում, ապա տեղափոխվել է Տրապիզոն, որտեղ Համիդյան կոտորածներից փրկվելով՝ 1895 թ․ տեղափոխվում է Վուսթեր (ԱՄՆ)։

1900 թ․ ստանալով ԱՄՆ քաղաքացիություն՝ որոշում է բժշկական կրթություն ստանալ։ 1902 թ․ ընդունվում է Հարվարդի համալսարան, որն ավարտում է 1905 թ․՝ ատամնաբույժի որակավորմամբ, ապա մասնագիտական կրթությունը շարունակում է Բոստոնի բժշկական համալսարանում։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա կամավորագրվում է Հարվարդի բժշկական կորպուսին և, բրիտանական բանակում որպես ռազմական բժիշկ, անցնում է ծառայության Պաղեստինյան ռազմաճակատում: Այստեղ Գազանճյանը կարճ ժամանակահատվածում ստանում է մայորի կոչում և դաշտային հոսպիտալներում կատարում է լուրջ դիմածնոտային վիրահատություններ՝ ռազմաճակատում վիրավորված բազմաթիվ զինվորների խեղված դեմքերը հնարավորինս վերականգնելով։

«Ռումբերու պայթումէ բոլորովին ջախջախուած, փշրուած ու թափուած ծնոտները դարմանուած եւ նորգուած են՝ իր մոգական մատներուն տակ», - գրում է Վահէ Հայկը։ Որպես պրակտիկ բժիշկ՝ նա նաև այդ ընթացքում դիմածնոտային վիրաբուժության մեջ կիրառվող գյուտերի հեղինակ է դառնում, իսկ բժշկանան հոդվածները՝ վիրաբուժական գործիքների լուսանկարնեով, թագմանվում են տաբեր լեզուներով՝ ծառայելով իբրև ձեռնարկ։

Ռազմաճակատում ունեցած բացառիկ դերակատարության համար բժիշկ Գազանճյանին անձամբ Մեծ Բրիտանիայի Գևորգ 5-րդ թագավորի կողմից շնորհվել է «Սուրբ Միքայել և Գևորգ» ասպետական շքանշանը։

Որպես ԱՄՆ քաղաքացի՝ «վէթերաններու 500նոց գունդի մը գլւխ անցած՝ Ուաշինկթըն գնաց և յուժկու յիշատակագիր մը ներկայացնելով Արտաքին Գործոց նախարարութեան, Ծերակոյտին և Երեսփ․ ժողովին՝ յանուն իր հետեւորդներուն պահանջեց Հայկական հանրապետուտութիւնը ճանչընալ եւ հասնիլ Անոր ամէն կարգի օժանդակութիւններով։ Բարձր շրջանակներու մէջ ունեցած բարեկամները մեծապես նպաստեցին իր առաքելութեան, և՛ ահա այդ թուականէն հազիւ շաբաթ մը կ՛անցնէր՝ երբ Ամերիկեան կառավարութիւնը յայտարեց ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՆԱՉՈՒՄՆ՝ իբր «Քոյր Հանրապետութիւն», - նրա մասին գրում է Վահէ Հայկը 1920 թ․։

Գազանճյանը երկար տարիներ դասավանդել է Հարվարդի համալսարանում, 1941 թ․ դարձել է այդ համալսարանի առաջին դիմածնոտային վիրաբուժության պրոֆեսորը։ Եղել է Ամերիկյան պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի, Ամերիկյան դիմածնոտային- վիրաբուժության ընկերության պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության ընկերության նախագահը։

1966 թ. նրան շնորհվել է Բրիտանական պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի պատվավոր անդամի կոչում, իսկ 1967 թ․–ին՝ Գլազգոյի Թագավորական բժիշկների և վիրաբույժների քոլեջի պատվավոր անդամի կոչում։ Նա նաև Մասաչուսեթսի ատամնաբուժական ընկերության, Ամերիկյան պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության ընկերության պատվավոր անդամ է եղել։

Բժիշկն իր կարիերայի ընթացքում հեղինակել է ավելի քան 150 գիտական հոդված։

Գոհար Խանումյան
ՀՑԹԻ գլխավոր ֆոնդապահ


ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2025 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am