19.09.2025
Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը լիբանանահայ արվեստագետ Ժակլին Օհանյանից նվիրատվություն է ստացել նրա գեղանկարը` «Մոխիրներից դեպի հիշողություն» (2024)։
Հեղինակն անձամբ Բեյրութից ժամանել է Երևան՝ նվիրատվությունը կատարելու համար։ Նա բազմաթիվ անհատական ցուցադրություններ է ունեցել ԱՄՆ-ում, ԱՄԷ-ում, Լիբանանում, մասնակցել միջազգային տարբեր բիենալեների։
Ժ․ Օհանյանը թանգարան-ինստիտուտին նաև հանձնեց լիբանանահայ նկարիչ Ժան Գյուվդերելյանի (Guvder) (1923-2016) գրաֆիկական աշխատանքը՝ «Մոխրագույն ընտանիք» (2004)։
Լիբանանահայ նկարիչներ Ժակլին Օհանյանը և Գյուվդերը Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ են։
Գյուվդերի զարմուհի Հուրի Գարաճրճյանի վկայությամբ` ապագա նկարիչը ծնվել է Մերսինից (Կիլիկիա) Բեյրութ գաղթի ճանապարհին՝ նավի վրա։