21.01.2026
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը (ՀՑԹԻ)` Հայկական միջազգային իրավունքի ասոցիացիայի (AILA) հետ, հովանավոր կազմակերպության՝ Foley Hoag LLP-ի, ինչպես նաև այլ գործընկերների աջակցությամբ հայտարարում է աշխարհում առաջին դատախաղ-մրցույթի մեկնարկի մասին, որը նվիրված է բացառապես ցեղասպանության հանցագործությանը։
Մրցույթը կանցկացվի 2026 թվականի ապրիլի 23-26-ը Հայաստանում՝ Երևանում` հիմնված Միջազգային քրեական դատարանի (ICJ) դատական գործընթացների վրա։ Աշխարհի տարբեր համալսարանների ուսանողներ կմասնակցեն բարձր մակարդակի իրավական բանավեճերի՝ միջազգային իրավունքի ամենածանր հանցագործություններից մեկի շուրջ։
Թիմերի կազմ՝ 2–4 ուսանող
Մասնակցության իրավունք՝ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ՝ իրավագիտության կամ հարակից ոլորտներից
Դիմումների վերջնաժամկետ՝ 2026 թ. փետրվարի 1
Մանրամասներ՝
https://surl.li/yaourk
Մասնակիցները հրավիրվում են Երևան՝ մասնակցելու եզակի ակադեմիական, մասնագիտական և մշակութային ծրագրի, որը ներառում է բանավոր փուլեր, հատուկ միջոցառումներ և այց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։
Հարցերի համար՝
mootcourt@aila.am
https://aila.am/genocidemootcourt