21.05.2025
Բանախոս՝ Թեհմինե Մարտոյան, ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող, պ.գ.թ.
Թեմա՝ Զոհի համընդհանրական բնութագրերը. նկարագրություն և դասակարգում
Դպրոց՝ Երևանի Լևոն Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոց, 11-րդ դասարան
ՀՑԹԻ գիտաժողովների սրահում մայիսի 21-ին տեղի ունեցավ դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2025 թ. հերթական հանդիպումը: Այս անգամ ՀՑԹԻ-ում հյուրընկալվել էին Երևանի Լևոն Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցի աշակերտները։ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի ավագ գիտական աշխատող Թեհմինե Մարտոյանը ներկայացրեց «Զոհի համընդհանրական բնութագրերը. նկարագրություն և դասակարգում» թեմայով բանախոսությունը։
ՀՑԹԻ կրթական ծրագրերի պատասխանատու Ինեսա Ստեփանյանը գրքեր նվիրեց Երևանի Լևոն Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցի գրադարանին։ Դասախոսության ավարտին աշակերտները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներով, ծանոթացան թանգարանային ցուցադրություններին: