22.07.2025
Արդեն երկրորդ տարին անընդմեջ ՀՑԹԻ-ն համագործակցում է «Национальный исследовательский университет “Высшая школа экономики”»-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի հետ՝ կազմակերպելով ուսանողների պրակտիկան ՀՑԹԻ-ում։
Ուսանողները Մոսկվայի հայկական թանգարանում օնլայն ձևաչափով ծանոթացան ՀՑԹԻ-ի թանգարանային ցուցադրությանը ռուսերենով, իսկ հետո մասնակցեցին Հարություն Մարությանի դասախոսությանը՝ Հայոց ցեղասպանության հիշողության և Հուշահամալիրի պատմության մասին։
Հանգամանորեն ներկայացվեցին Խաչքարերի, Հուշապատի, Հուշապատի հետնամասի, Ազատամարտիկների գերեզմանների, Հիշողության սրահի, Հուշասյան ձևավորման պատմությունը և գործառույթները։