24.01.2026
Հունվարի 13-16-ը ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը աշխատանքային այցով գտնվում էր Լայպցիգում՝ մասնակցելու Լայպցիգի համալսարանի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պատմության ու մշակույթի հումանիտար գիտությունների կենտրոնի (GWZO) նախաձեռնությամբ կազմակերպված «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Կովկասի խճճված պատմություններ» խորագրով աշխատաժողովին։
Նա ներկայացրեց «Արցախի հայության բռնի տեղահանումը. շրջափակումից բռնագաղթ» վերնագրով զեկույցը, որում անդրադարձ կատարեց 2020 թ. պատերազմից հետո՝ 2022 թ. դեկտեմբեր - 2023 թ. սեպտեմբեր ամիսներին, Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը և դրան հաջորդած հայերի բռնի տեղահանմանը:
Այցի շրջանակում ՀՑԹԻ տնօրենը Լայպցիգի համալսարանում հանդես եկավ «Թիրախավորելով ինքնությունը. հայ կանանց և երեխաների բռնի ձուլումը» բաց դասախոսությամբ:
Էդիտա Գզոյանն առանձին հանդիպում ունեցավ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի պատմության ու մշակույթի հումանիտար գիտությունների կենտրոնի տնօրենի հետ, որի ընթացքում կողմերը քննարկեցին հետագա համագործակցության հնարավորությունները: