25.12.2025
Գիտական հոդվածների տպագրման աշխարհագրությունն ընդլայնվում է. միջազգային “The Historical Review/La Revue Historique” ամսագրում (WOS, Scopus) տպագրվել է ՀՑԹԻ-ի գիտաշխատող, բ.գ.թ., դոցենտ Էլինա Միրզոյանի և ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Թեհմինե Մարտոյանի համահեղինակած հոդվածը` “Women in the Pre-Genocide Turkish Propaganda about Smyrna and the Implementation of the Genocidal Policy, 1919-1922”: Հոդվածով առաջին անգամ գիտականորեն անդրադարձ է արվել թուրք կանանց ներգրավվածությանը նախացեղասպանական և ցեղասպանական քարոզչությանը 1919-20 թթ.` Զմյուռնիայի համար թուրքական բռնապայքարում:
Երիտթուրքական ցեղասպանական քարոզչության համատեքստում հետազոտվել է թուրք վերնախավային կանանց համակարգային ներգրավվածությունը` որպես ցեղասպանական քաղաքականության շարունակություն, դերակատարումն ու ազդեցության պատկերը։ Առաջին անգամ գիտական համայնքում քննարկման է դրվում «Հավզա» շրջաբերականը, որը, Աթաթյուրքի կարգադրությամբ, համակարգել է այդ գործընթացը։ Քննարկվել են քարոզչության նախադրյալները, հիմքերը, կազմակերպչական ընթացքը, ձևաչափը և ներգրավված դերակատար բացահայտ և ոչ բացահայտ անձինք։ Ինչպես նաև առանձնակիորեն ուսումնասիրվել է քարոզչության «ռազմավարական քարտեզը»:
Հոդվածի ավարտական հետազոտական հատվածում ուսումնասիրվել և քննվել է նաև նախացեղասպանական քարոզչության հետևանքը` որպես ցեղասպանություն` Զմյուռնիայի քրիստոնյաների. առաջին անգամ շրջանառվել են վկայություններ։ Քննարկվել է նաև քարոզչության ցեղասպանական խոսույթը։ Հետազոտության աղբյուրային հիմքը թուրքալեզու բնագրային սկզբնանյութերն են, ինչպես նաև հայ և հույն վերապրողների վկայագրությունները։