Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Կալիֆոռնիայի Դևիսի համալսարանի պրոֆեսոր, Մարդու իրավունքների ուսումնասիրությունների ծրագրի հիմնադիր տնօրեն Քիթ Դեյվիդ Ուոթենպոյի դասախոսություն


26.02.2026


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Կալիֆոռնիայի Դևիսի համալսարանի պրոֆեսոր, Մարդու իրավունքների ուսումնասիրությունների ծրագրի հիմնադիր տնօրեն Քիթ Դեյվիդ Ուոթենպոյի դասախոսությունը։

Բանախոսը հանդես եկավ “The Pomegranate and the Orange: A Comparative Framework for Genocide in the Middle East – The Ottoman Armenian Medz Yeghern and the Palestinian al-Nakba” [Նուռը և նարինջը․ ցեղասպանության համեմատական վերլուծության շրջանակը Մերձավոր Արևելքում․ օսմանյան հայության Մեծ եղեռնը և պաղեստինցիների ալ-Նաքբան] խորագրով դասախոսությամբ:

Դասախոսության ընթացքում պրոֆեսոր Ուոթենպոն ներկայացրեց Հայոց ցեղասպանության և պաղեստինցիների ալ-Նաքբայի համեմատական ուսումնասիրության տեսական և մեթոդաբանական շրջանակը՝ անդրադառնալով օսմանյան իշխանությունների՝ հայ բնակչության տեղահանության և ոչնչացման քաղաքականության և պաղեստինցիների բռնի տեղահանության գործընթացների միջև առկա նմանություններին: Նա վերլուծեց հիշողության, տեղահանության, կորուստի և հայրենիքի խորհրդանշական ընկալումները՝ նուռը և նարինջը ներկայացնելով որպես մշակութային հիշողության կարևոր խորհրդանիշներ։

Բանախոսը կարևորեց համեմատական ցեղասպանագիտության դերը ոչ միայն անցյալի հանցագործությունների ավելի խոր ըմբռնման, այլև ժամանակակից աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության և ցեղասպանությունների կանխարգելման մեխանիզմների զարգացման գործում։

Դասախոսությանը ներկա էին գիտական համայնքի ներկայացուցիչներ, ուսանողներ և թեմայով հետաքրքրված այլ անձինք։ Հանդիպման ավարտին տեղի ունեցավ հարցուպատասխան և ակտիվ քննարկում։

Միջոցառումը կազմակերպել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը՝ նպաստելու ցեղասպանության համեմատական ուսումնասիրության զարգացմանը և միջազգային գիտական երկխոսության խորացմանը։



ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2025 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am