26.09.2026
Սեպտեմբերի 26-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ գրող, հրապարակախոս և հետազոտող Վահագն Գարագաշեանի՝ «Մուսա լեռից Սփյուռք․ ինքնություն, հիշողություն և համայնք» խորագրով բանախոսությունը։
Բանախոսության ընթացքում Վահագն Գարագաշեանը ներկայացրեց Մուսա լեռան հայության պատմական ժառանգության, ինքնության պահպանման և համայնքային հիշողության ձևավորման ու փոխանցման առանձնահատկությունները՝ անդրադառնալով նաև մուսալեռցիների՝ Սփյուռքում ձևավորված համայնքային կյանքին։
Բանախոսությանը ներկա էին ՀՑԹԻ-ի աշխատակիցներ, հետազոտողներ և թեմայով հետաքրքրված անձինք։