Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

Սուրեն Մանուկյանը մասնակցեց «Պետական պատվերով պատմագրություն և պատմագրական հեղինակություն» խորագրով միջազգային գիտաժողովին


27.06.2025


Ս.թ. հունիսի 12-13-ին Հայոց ցեղասպանության թանգարանի Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը մասնակցեց Երևանի պետական համալսարանի Պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիայի կազմակերպած միջազգային գիտաժողովին՝ «Պետական պատվերով պատմագրություն եւ պատմագրական հեղինակություն» խորագրով։

Գիտաժողովին Սուրեն Մանուկյանը հանդես եկավ զեկույցով՝ «Ադրբեջանական պատմության կառուցումը. նարատիվների փոփոխությունը և պետական պատվերով պատմագրության դերը» թեմայով։ Զեկույցը քննարկում էր, թե ինչպես է Ադրբեջանում պետական հովանավորությամբ ձևավորվող պատմագրությունը վերածվել ռազմավարական գործիքի՝ հասարակական հիշողության մանիպուլյացիայի և հակահայկական քաղաքականության սպասարկման նպատակով։ Հատուկ ուշադրություն էր դարձված ժամանակակից ադրբեջանական դասագրքերին, որոնցում առատորեն հանդիպում են հայերի դեմ ուղղված ատելության խոսք սերմանող նարատիվներ։

Ներկայացվել են բազմաթիվ օրինակներ, թե ինչպես են հայերը դասագրքերում համակարգված կերպով ներկայացվում որպես «եկվոր», «նենգ» և «բանսարկու թշնամի», ինչպես է աղավաղվում տարածաշրջանի պատմությունը՝ հայերին պատկերելով իբրև ագրեսորներ, իսկ ադրբեջանցիներին՝ որպես անպաշտպան և խաղաղասեր զոհեր։ Զեկույցում վերլուծվել են նաև հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության յուրացման փորձերը, մասնավորապես՝ հայկական եկեղեցիներն ու վիմագիր արձանագրությունները ներկայացնելով իբրև աղվանական կամ ադրբեջանական ծագման հուշարձաններ։

Եզրափակելով՝ Սուրեն Մանուկյանը շեշտեց, որ այս պատմագրական նարատիվները չեն ուղղված խաղաղ համակեցության ու փոխըմբռնման ձևավորմանը։ Դրանք ծառայեցնում են մեկ հիմնական նպատակ՝ կրթական համակարգի միջոցով ձեւավորել մի հասարակություն, որն անհանդուրժող է հայերի հանդեպ և պատրաստ է պատերազմի, այլ ոչ թե խաղաղության։ Ադրբեջանական դպրոցական դասագրքերը պատրաստում են ոչ թե փոխզիջման ունակ քաղաքացիների, այլ հայերի դեմ վայրագություններ իրականացնելու պատրաստ ոճրագործների։


ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2025 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am