Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

1988 Թ. ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՋԱՐԴԵՐԸ. ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՀՌԵՏՈՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՆՊԱՏԻԺ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ


28.02.2026


Պատմական ակնարկ

1988 թ․ փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում է ընդունում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանի կազմից հանելու և Խորհրդային Հայաստանին միավորելու հարցով խնդրանքով դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին և միջնորդել ԽՍՀՄ Գերագույն խորհրդին՝ այդ հարցի դրական լուծման համար։ Այս որոշմանն Ադրբեջանում հաջորդեց հայկական ջարդերի ալիք։ Փետրվարի 26-ից սկսած Բաքվից մոտ 30 կմ հեռավորության վրա գտնվող արդյունաբերական Սումգայիթ քաղաքում սկիզբ առան հակահայկական ցույցեր։ Փետրվարի 27-ի երեկոյան սկսվեցին բռնի գործողությունները քաղաքի հայ բնակչության նկատմամբ: Ջարդարարների հատուկ խմբերը ներխուժում էին նախապես նշանառված հայկական բնակարանները՝ իրականացնելով հայերի սպանություններ, խոշտանգումներ, ողջակիզումներ և բռնաբարություններ, պատճառելով ֆիզիկական ծանր վնասվածքներ և հոգեկան առողջության խանգարումներ:

Փետրվարի 28-ի երեկոյան խորհրդային բանակային ստորաբաժանումները մտան Սումգայիթ` սկզբնապես չունենալով ջարդարարների հանդեպ զենք կիրառելու հրաման: Ադրբեջանական կողմից արձանագրվեցին հարձակումներ խորհրդային զինվորական ստորաբաժանումների վրա, որի հետևանքով վիրավորվեցին 140 խորհրդային զինծառայող: Միայն փետրվարի 29-ի երեկոյան բանակային ստորաբաժանումները դիմեցին վճռական գործողությունների, որոնց արդյունքում ջարդերը դադարեցին:

Ատելության խոսքն ու հայերի ապամարդկայնացումը Սումգայիթի ջարդերի օրերին

Ցեղասպանագիտական ուսումնասիրություններում ապամարդկայնացումը դիտվում է որպես զանգվածային սպանություններին կամ էթնիկ բռնություններին ուղղված նախապատրաստական գործընթաց։ Ապամարդկայնացումը տեղի է ունենում այն դեպքում, երբ մարդկանց մի խումբ մյուս խմբին ընկալում, դիտարկում կամ վերաբերում է որպես «ոչ մարդ» կամ «ավելի քիչ մարդ»։ Նման փոխաբերությունը առավել հնարավոր է դարձնում բռնությունը։ Ապամարդկայնացումը հնարավորություն է տալիս առավելություն ունեցող խմբերի (advantaged groups) անդամներին «բարոյապես տարանջատվել» առավելություն չունեցող խմբերից (disadvantaged group), օտարել նրանց՝ նպաստելով միջխմբային ագրեսիվ գործողություններին:

«Genocide Watch»-ի կողմից առաջարկված հայտնի մոդելում ապամարդկայնացումը հանդիսանում է ցեղասպանության տասը փուլերից չորրորդը: Ըստ Գ․ Սթանթոնի ապամարդկայնացման փուլում մի խումբը մերժում է մյուս խմբի անդամների մարդկայնությունը և նրանց նույնացնում է կենդանիների, վնասատուների, միջատների, վիրուսների կամ հիվանդությունների հետ։ Ապամարդկայնացումը հատում է մարդասպանության դեմ սովորական հակակրանքը: Այն ոչ միայն բռնության «նախերգանքն է», այլ նաև խթանում է բռնի գործողություններն իրագործման ժամանակ և արդարացնում կամ ժխտում է բռնությունը այն իրագործելուց հետո։

Հայերի դեմ ատելության խոսքը լայնորեն տարածված էր Սումգայիթի ջարդերի շրջանում: Ականատես Ալեքսանդր Սարգսյանը խոսելով փետրվարի 28-ի հանրահավաքի մասին, վերհիշել է Սումգայիթի թատրոնի արտիստուհիներից մեկի խոսքերը․ «գլուխ կտրեցեˊք, գլուˊխ, արյուն թափեցեˊք։ Մեր պապենական թշնամիները հայերն են»: Նա նաև վկայել է, որ 1988 թ․ փետրվարի 24-ին Ադրբեջանի հեռուստատեսությամբ ցուցադրված հաղորդման ժամանակ ադրբեջանցի մտավորականները հայերին անվանել են կապիկներ և ագռավներ։ Հակահայ հանրահավաքներում հնչող հիմնական կարգախոսներն էին «Մա՛հ հայերին», «Վռնդեˊլ հայերին ադրբեջանական հողերից», «Հայե՛ր, հեռացեˊք», «Սպանեˊլ հայերին», «Այրեˊլ հայերին», «Հայերն այստեղ չեն ապրի, այստեղ հայերին տեղ չկա», «Ողջո՛ւյն Ադրբեջան» և «Ողջո՛ւյն ադրբեջանցի սումգայիթցիներ»։

Սումգայիթյան ջարդերը դարձան 1988-1990 թթ. Ադրբեջանական ԽՍՀ-ում հայերի դեմ զանգվածային և լայնածավալ հանցագործությունների շղթայի առաջին դրվագը։ ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունները համարժեք իրավական և քաղաքական գնահատականի չտվեցին Սումգայիթի ջարդերին` դրանք ներկայացնելով և որակելով որպես հասարակության «խուլիգանական տարրերի» կողմից իրագործված գործողություններ, զանգվածային անկարգություններ: Պաշտոնական նման խոսույթն արտացոլվեց նաև սումգայիթյան ջարդերի դատավարական գործընթացում, որի հետևանքով ջարդերի կազմակերպիչները չբացահայտվեցին և չպատժվեցին: Հայ-ադրբեջանական միջէթնիկ բռնության նկատմամբ նման դիրքորոշումը և անպատժելության մթնոլորտը խթանեցին Ադրբեջանում հակահայկական բռնությունների հետագա ծավալումը և շարունակականությունը։

Պաշտոնական նմանաբնույթ դիրքորոշումն արտացոլվեց նաև սումգայիթյան ջարդերի հետաքննական և դատավարական գործընթացում։ ԽՍՀՄ գլխավոր դատախազության որոշմամբ Սումգայիթի վերաբերյալ դատավարական գործը բաժանվեց 80 մասի, իսկ դատավարություններն իրականացվեցին հիմնականում Ադրբեջանում։ Ձերբակալվեց 94 մարդ, դատապարտվեց մոտ 80-ը, որոնցից մեկը՝ մահապատժի։ Բոլոր դեպքերում, հանցագործությունների դրդապատճառները մեղադրական եզրակացություններում, դատավճիռներում համարվում էին «խուլիգանական մղումները»: Սումգայիթյան ջարդերի դատավարական գործընթացի կազմակերպումը, դրա «անաչառությունը» մի շարք անպատասխան հարցեր թողեցին, որոնցից մեկը նաև զոհերի և վիրավորների թվաքանակի խնդիրն է։ Պաշտոնականից զատ, զոհերի և վիրավորների թվաքանակի վերաբերյալ կան այլ տեղեկություններ և տվյալներ:

Գայանե Հովհաննիսյան
ՀՑԹԻ գիտաշխատող


ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2025 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am