28.06.2025
Սույն թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում ՀՑԹԻ Կրթական ծրագրերի պատասխանատու, կրտսեր գիտաշխատող Ինեսա Ստեփանյանը գտնվում էր ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում: Գործուղումն իրականացվում էր Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2024»-ի շրջանակներում:
Հետազոտական աշխատանքի և նոր արխիվների ուսումնասիրության ընթացքում ձեռք են բերվել մի շարք արժեքավոր նյութեր, այդ թվում որոշ դիվանագիտական կամ հյուպատոսական անձանց գրագրություններ, մամուլ և այլն:
Գործուղման արդյունքում առանձնացված նյութերը սկզբնաղբյուրային նշանակություն ունեն Հայոց ցեղասպանության պատմության տարբեր դրվագների ուսումնասիրությունների համար: