28.07.2025
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի բաժնի վարիչ, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, պատմ. գիտ. դոկտոր Հարություն Մարությանի հոդվածը՝ «Commemorative Practices and Memorial Sites: the Armenian Genocide Memorial» (Ոգեկոչման պրակտիկաները և հուշային տարածքները. Հայոց ցեղասպանության հուշահամալիրը), որպես առանձին գլուխ, լույս է տեսել գիտական բարձր վարկանիշ ունեցող Brill հրատարակչության տպագրած «Pathways to Agonism: Disputed Territories and Memory» (edited by Christina Horvath and Tomasz Rawski) ավելի քան 380 էջանոց ժողովածուում, որպես Mobilizing Memories մատենաշարի 6-րդ պրակ։
Հոդվածում հանգամանալիորեն վերլուծված է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, դրա բաղկացուցիչ մասերը, որոնք վկայությունն են անցյալի ու ներկայի անքակտելի կապերի։
Ժողովածուն բաց հասանելիության է, Հարություն Մարությանի հոդվածին կարելի է ծանոթանալ կամ ներբեռնել հետևյալ լինքից՝
https://brill.com/display/book/9789004736887/BP000019.xml: