28.07.2026
Շաբաթ օրը՝ հուլիսի 25-ին, «Վերապրում և վերածնունդ. ցեղասպանությունը վերապրածների շառավիղները՝ «հիշողության պահապաններ»» բանախոսությունների շարքում տեղի ունեցավ Բեյրութի Հայկազյան համալսարանի Հայկական Սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, «Հայկազյան հայագիտական հանդեսի» պատասխանատու խմբագիր, քաղաքագիտության դոկտոր Անդրանիկ Դաքեսյանի հետ փոխներգործուն ձևաչափով հանդիպում-բանազրույցը:
Բանախոսության շրջանակում դոկտոր Դաքեսյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանությունը վերապրածների լիբանանահայ տարասերունդ ժառանգների առաջ ծառացած մարտահրավերները, ճգնաժամային խնդիրները, հաղթահարման մեթոդները: Անդրադարձ արվեց այսօրյա համայնքային խնդիրներին: Հարց-պատասխանի միջոցով ուրվագծվեց բովանդակային հանդիպում-զրույց:
Գիտական միջոցառման ավարտին նրան հանձնվեց հավաստագիր առ՝ «Վերապրում և վերածնունդ. ցեղասպանությունը վերապրածների շառավիղները՝ «հիշողության պահապաններ» բանախոսությունների շարքում որպես հիշողության պահապան-փոխանցողի, ինչպես նաև Մուսա լեռան հերոսների հիշատակին նվիրված հուշամեդալ: