28.10.2025
Սույն թվականի սեպտեմբերի 25-26-ը ՀՑԹԻ Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի ավագ գիտաշխատող Ռեգինա Գալուստյանը մասնակցել է Գերմանիայի Մարբուրգի համալսարանում տեղի ունեցած «Learning from Which Catastrophies? On the connection between Genocide and Holocaust Education» գիտաժողովին:
Նա «Empowering through teaching: Insights into Armenian Genocide Education» զեկույցով ներկայացրել է ցեղասպանության դասավանդման ներկայիս վիճակը Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում, դասավանդման չափորոշիչները, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կրթական գործունեությունը և ցեղասպանության դասավանդման ժամանակակից մարտահրավերները։
Գիտաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ Յոհանեսբուրգի Հոլոքոստի և ցեղասպանության կենտրոնից, Սան Պաուլոյի համալսարանից, Երուսաղեմի հրեական համալսարանից, Վիեննայի, Գրացի, Ռոստոկի, Մարբուրգի համալսարաններից և գիտահետազոտական այլ կենտրոններից: