29.01.2026
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ է այցելել և ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանի հետ հանդիպում ունեցել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը` Կլաուդիա Բուշը։ Էդիտա Գզոյանը կարևորել է Գերմանիայի դեսպանատան հետ նախորդ տարվա ընթացքում ձևավորված համագործակցությունը, որի շրջանակում վերջերս գերմաներեն է լույս տեսել Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնական ցուցադրության պատկերագիրքը, ինչպես նաև գերմաներեն է թողարկվել թանգարանի աուդիոգիդը։
Տիկին Կլաուդիա Բուշն Էդիտա Գզոյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ դրել անմար կրակի մոտ, հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: