29.05.2026
Մայիսի 27-ին Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության անդամներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այցի ընթացքում նրանք ծաղկեպսակ դրեցին անմար կրակի մոտ և ծաղիկներ խոնարհեցին զոհերի հիշատակին։
Այնուհետև ՀՑԹԻ գիտաժողովների սրահում կայացավ հանդիպում ՀՑԹԻ տնօրենի ժ/պ Հրաչյա Թաշչյանի հետ, որի ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցության հնարավորություններն ու համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։
Հարկ է նշել, որ Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության օժանդակությամբ նախկինում իրականացվել էր ծառատունկ շուրջ 7000 քառ. մետր տարածքի վրա, ինչպես նաև հիմնանորոգվել և վերակահավորվել էր ՀՑԹԻ թանգարանային ֆոնդերի «Գեղանկարչություն, քանդակ և կիրառական արվեստ» բաժնի ֆոնդապահոցը։ Այս նախաձեռնությունները կարևոր ներդրում են թանգարանի ենթակառուցվածքների զարգացման և մշակութային ժառանգության պահպանման գործում։