Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԿ ԴԱՐԸ. ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ, ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ԱՊԱԳԱ»
միջազգային գիտաժողով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում


31.05.2025


2025 թ. մայիսի 29-31-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների դահլիճում կայացավ «Հայոց ցեղասպանագիտության մեկ դարը. ժառանգություն, մարտահրավերներ և ապագա» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը։ Այն կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում և նպատակ ուներ ամփոփելու ոլորտի ուսումնասիրման անցած ուղին, գնահատելու ձեռքբերումներն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև ուրվագծելու ցեղասպանագիտության հետագա զարգացման հեռանկարները։

Գիտաժողովին մասնակցում էին 51 գիտնական Հայաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Կանադայից, Գերմանիայից, Բրազիլիայից, Իսրայելից, Լեհաստանից, Ավստրալիայից, Լիբանանից և Թուրքիայից՝ ներկայացնելով ոլորտի առաջատար կենտրոններ և համալսարաններ։

Բացման խոսքում ՀՑԹԻ տնօրեն դոցենտ Էդիտա Գզոյանը նշեց․ «Այս միջոցառմամբ պետք է արձանագրենք, թե ինչ ենք արել նախորդ հարյուր տարիների ընթացքում Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում, ինչ թեմաներ ենք ուսումնասիրել, ինչ ուղղությամբ են գնացել հետազոտական աշխատանքները և ինչպիսին է լինելու հայոց ցեղասպանագիտության հետագա զարգացումը»:

Եռօրյա գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին տասնյակ գիտական զեկուցումներ, որոնք դասակարգված էին թեմատիկ պանելի շրջանակներում։ Զեկուցումներում դիտարկվում էին ոչ միայն Հայոց ցեղասպանության ուսումնասիրման պատմական զարգացումները, այլև ոլորտում կիրառվող ժամանակակից մեթոդաբանությունները, միջգիտակարգային մոտեցումները և համադրումները համաշխարհային համատեքստում։

Մասնակիցները իրենց աշխատանքները ներկայացրին հետևյալ հիմնական թեմատիկ ուղղություններով՝

• Հայոց ցեղասպանության ուսումնասիրություններ. պատմություն, պատմագրություն, կառույցներ, մարտահրավերներ
• Հայոց ցեղասպանության վավերագրման վաղ շրջան
• Հիշողություն, արխիվներ և բանավոր պատմություն
• Վկայություն և մարդասիրություն
• Վերադառնալով Հայոց ցեղասպանությանը. նոր մոտեցումներ և հեռանկարներ
• Հիշողությունը, տրավման և ինքնությունը ցեղասպանությունից հետո հայկական համայնքներում
• Գենդերը և ցեղասպանությունը
• Գաղափարախոսություն, քաղաքականություն և ցեղասպանություն
• Համեմատական ցեղասպանագիտությունը և գլոբալ հեռանկարները
• Հետցեղասպանություն, գոյատևում և վերակառուցում

Զեկուցումներից հետո Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրման, ինչպես նաև Օսմանյան կայսրության քրիստոնյա բնակչության ցեղասպանության պատմության ուսումնասիրման և հանրահռչակման գործում ունեցած ավանդի համար ֆրանսահայ պատմաբան, ՀՑԹԻ հոգաբարձուների խորհրդի նախագահ դոկտոր, պրոֆեսոր Ռայմոնդ Գևորգյանը և անգլիացի պրոֆեսոր Դևիդ Գանտը պարգևատրվեցին ՀՑԹԻ-ի Ջեյմս Բրայս հուշամեդալով:

Գիտաժողովի վերջում աշխատանքներն ամփոփելիս մասնակիցները հույս հայտնեցին, որ այս միջազգային գիտաժողովը կարևոր հարթակը կդառնա ցեղասպանագիտության համաշխարհային դաշտում հայկական դպրոցի գիտական ներդրումները ամփոփելու և նոր համագործակցություններ հիմնելու համար։

Գիտաժողովի ծրագիրը հայերենPDF file
Գիտաժողովի ծրագիրը անգլերենPDF file




ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2025 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am