I. Հոդվածների ներկայացման ձևը
• «Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդեսին» ներկայացվող հոդվածները պետք է վերաբերեն ցեղասպանագիտական թեմաներին:
• «Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդեսին» ներկայացվող հոդվածները պետք է յուրահատուկ ներդրում ունենան ցեղասպանագիտության ուսումնասիրության մեջ:
• Հոդվածները պետք է ներկայացվեն անգլերենով և ճշգրտորեն համապատասխանեն «Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդեսի» հոդվածների ներկայացման ձևաչափին և գրելաոճին:
• Այն հոդվածները, որոնք նախկինում հրատարակված են եղել կամ միաժամանակ ներկայացված են այլ հրատարակչություններին, չեն կարող ընդգրկվել «Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդեսի» թողարկումներում:
• Հոդվածները ներկայացվում են համակարգչային շարվածքով` էլեկտրոնային փոստի միջոցով journal@genocide-museum.am էլեկտրոնային հասցեին:
• Հոդվածի նախընտրելի չափն է` 6000-7000 բառ, ներառյալ ծանոթագրությունները և հղումները:
• Հոդվածը պետք է ունենա հիմնական եզրույթների և եզրահանգումների մասին շեղատառ համառոտագիր`շուրջ 100 բառ:
• Լուսանկարները պետք է ներկայացվեն բարձր որակով և սև-սպիտակ գույնով:
• Հոդվածի հետ անհրաժեշտ է ներկայացնել հեղինակի համառոտ ինքնակենսագրությունը, ինչպես նաև հեղինակի հետաքրքրությունների մասին հակիրճ տեղեկություն:
Նախքան ներկայացված նյութերի հրատարակության ընդունելը, բոլոր հոդվածները գրախոսվում են տվյալ ոլորտի առնվազն երկու փորձագետի կողմից:
• Խմբագիրն իրավասու է խմբագրել հոդվածը «Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդեսի» խմբագրական մոտեցումներին համապատասխանեցնելու նպատակով, կամ մերժել ներկայացված հոդվածը, եթե այն չի համապատասխանում խմբագրության կողմից սահմանված գիտական հոդվածների հրատարակման չափանիշներին:
• Գրքի և մամուլի գրախոսությունները պետք է պարունակեն առավելագույնը 2000 բառ:
II. Լեզուն, ուղղագրությունը և քերականությունը
• Մեկից մինչև տասը թվերը գրել տառերով, իսկ մնացածները` թվերով:
• Ամսաթվերը և տարեթվերը գրել հետևյալ կերպ. դեկտեմբեր 21, 1915, 1894-96, 1900-ականներ:
• Հապավումները պետք է վերծանվեն և թարգմանվեն անգլերեն:
• Եթե հապավումն ընդգրկված է հոդվածի մեջ և օգտագործված է առաջին անգամ, անհրաժեշտ է փակագծերում տալ ամբողջ անվանումը [օրինակ, «Միություն և առաջադիմություն կուսակցություն» (ՄԱԿ)]:
• Որևէ օտար բառ, որը հայտնի չէ լայն հասարակական շերտերին, անհրաժեշտ է շեղատառ գրել, ինչպես, օրինակ, եղեռն կամ վիլայեթ:
• Հոդվածում օգտագործված աղբյուրների և գրականության հղումներում լատինական տառերից տարբեր աղբյուրների դեպքում հղումները կատարել լատինական այբուբենով` փակագծերում տալով թարգմանությունը և լեզուն:
III. Հոդվածի ձևաչափը
• Վերնագիրը գրել մեծատառերով և կենտրոնում
• Բոլոր հոդվածները ներկայացվում են «Times New Roman» տառատեսակով, 12 տառաչափով (ներառյալ վերնագիրը և հղումները), միջտողային հեռավորությունը` 2:
• Երկար մեջբերումները (ավելի քան չորս տող) ներկայացվում են տեքստում, առանձին հատվածով, 10 տառաչափով, առանց չակերտների:
IV. Հղումներ
• Հղումները պետք է համարակալվեն սկզբից մինչև վերջ:
• Բոլոր գրքերի, ամսագրերի /հանդեսների վերնագրերը գրել շեղատառ, օրինակ, Դադրյան Վ.,
Հայոց ցեղասպանության պատմություն, Ազգային կոնֆլիկտը Բալկաններից Անատոլիա և Կովկաս, Օքսֆորդ, 1995, էջ 18:
• Հղումների պարագայում ՀՑՈՒՄՀ-ն առաջնորդվում է Chicago Manual of Style-ի, 16րդ հրատարակչության սկզբունքներով:
V. Հեղինակային իրավունք
• Հրատարակված նյութերի հեղինակային իրավունքը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդեսինն է:
Հետադարձ կապ
journal@genocide-museum.am
Հեռ.: (374 10) 39 09 81