Հրեա գիտնականները՝ Հայոց ցեղասպանության և Արցախի նկատմամբ ագրեսիայի մասին
31.01.2023
20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության անարգել իրագործումը և հետևանքների վերացման բացակայությունը ճանապարհ բացեց այլ ցեղասպանությունների՝ այդ թվում և Հոլոքոստի իրագործման համար։
Եվ ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ Հոլոքոստի ու մյուս ցեղասպանությունների կանխարգելման ու դատապարտման հարցն առաջին հերթին բարձրաձայնվել է մտավորական շրջանակների կողմից։ Օրինակ՝ Լեհաստանցի հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինն այն գիտնականն էր, ում կողմից ստեղծվեց «genocide» եզրույթը այդ հանցագործությունները բնորոշելու, ինչպես նաև պատժելու և կանխարգելելու մեխանիզմներ ստեղծելու համար։
Եվ չնայած այսօր Իսրայելը պաշտոնապես հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այնուամենայնիվ բազմաթիվ հրեա մտավորականներ պնդում են, որ որպես ցեղասպանության տրավմա ապրած ժողովուրդ՝ հրեաները բարոյական պարտավորություն ունեն ճանաչելու և դատապարտելու հայ ժողովրդի նկատմամբ իրագործված այդ սարսափելի հանցագործությունը, և ըստ այդմ կոչ են անում Իսրայելի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Շնորհավո՛ր տոնդ, ՀԱՅՈ՛Ց ԲԱՆԱԿ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆ. 1916-1920 ԹԹ.
28.01.2023
Հայոց պատմության տարբեր ժամանակահատվածներում հայ մարտիկները ստիպված են եղել խիստ անհավասար պայմաններում պայքարել հայրենիքի, ընտանիքի, սեփական կյանքի, արժանապատվության և վերջապես հավատքի համար: Հայ մարտիկի սխրանքներն իրենց մեջ ամփոփում են յուրօրինակ խորհուրդ ու պատգամ հետագա սերունդների դաստիարակության ու արժեհամակարգի ձևավորման գործում:
Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ երիտասարդներից շատերը թուրքական ցեղասպան քաղաքականության դեմ պայքարը շարունակելու նպատակով անդամագրվեցին «Արևելյան լեգեոն» զորամիավորմանը: Վերջինս, կազմավորվելով 1916 թ. հոկտեմբերին կնքված ֆրանս-հայկական համաձայնագրով, 1919 թ. փետրվարին վերանվանվեց «Հայկական լեգեոն»:
Հարգելի այցելու,
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ս.թ. հունվարի 28-ին փակ է լինելու:
Հարգանքով,
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ
Հոլոքոստի հիշողության շաբաթ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում
26.01.2023
2023 թ. հունվարի 27-ից փետրվարի 2-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անց է կացվելու Հոլոքոստի հիշողության շաբաթ, որը ներառելու է հետևյալ միջոցառումները՝
27.01- Այցելություն Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձան:
Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկ, ժամը 14։00-ին։
27.01- Շոտլանդիայի Էդինբուրգի համալսարանի պրոֆեսոր Դոնալդ Բլոքսհամի դասախոսությունը՝ «Երրորդ Ռայխը, պատերազմը և Հոլոքոստը» վերնագրով:
ՀՑԹԻ-ի գիտաժողովների սրահ, հեռավար, ժամը 15։00-ին։
«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ» 2023 ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
21.01.2023
Սիրելի ուսուցիչնե´ր և դպրոցականնե´ր,
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը, հաշվի առնելով նախորդ տարիների փորձը և դպրոցների ցուցաբերած հետաքրքրությունը, այս տարի ևս շարունակում է «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» անվճար կրթական ծրագիրը՝ հանրակրթական միջին և ավագ դպրոցների աշակերտների համար:
Ծրագրի շրջանակում ՀՑԹԻ գիտաշխատողները վարում են 40-45 րոպե տևողությամբ ինտերակտիվ թեմատիկ դասախոսություններ, որոնց ընթացքում դպրոցականներն առավել խորությամբ են ծանոթանում Հայոց ցեղասպանության պատմությանը, մասնավորապես՝ Ցեղասպանության իրականացման մեթոդներին, Օսմանյան կառավարության ընդունած որոշումներին, կրոնի դերակատարությանը ցեղասպանության իրագործման գործում, հայ ժողովրդի գոյապայքարին, վերապրողների հուշերին և անհատական պատմություններին, հայ երեխաներին և կանանց ճակատագրերին, Հայոց ցեղասպանության ճանաչման և իրավական դատապարտման գործընթացներին: Ցանկում ներառվել են նաև թեմաներ Արցախի և Ադրբեջանի հայության նկատմամբ 20-21-րդ դարում իրականացված բռնաճնշումների վերաբերյալ:
Արցախ․ Ցեղասպանություն հյուծելու միջոցով
19.01.2023
Ցեղասպանությունը իրադարձություն չէ, այլ՝ գործընթաց։
Ըստ ցեղասպանության հայեցակարգի հեղինակ և մարդու իրավունքների ջատագով Ռաֆայել Լեմկինի՝ ցեղասպանություն է թիրախավորված խմբերի ինչպես ֆիզիկական ուղղակի, այնպես էլ անուղղակի ոչնչացումը: Լեմկինը նաև պնդում էր, որ «ցեղասպանությունը պարտադիր կերպով չի ենթադրում ազգային խմբի անհապաղ ոչնչացում, այլ՝ տարբեր գործողությունների համակարգված ծրագիր, որն ուղղված է ազգային խմբերի կյանքի էական հիմքերի խաթարմանը՝ նպատակ ունենալով ոչնչացնելու այդ խմբերը»։ Այս շրջանակներում Լեմկինը նացիստների աստիճանական «հարձակումները» հրեաների դեմ՝ սննդի բաժիններով բաշխումը, մարդկանց առողջության և կյանքի համար հիմնական կարիքներից զրկելը, վառելափայտի և դեղորայքի տրամադրման արգելքը, առողջությանը վնասող պայմաններում մարդկանց կուտակելը, դիտարկում էր որպես ցեղասպանական գործողություն:
ԲԱՔՎԻ ՋԱՐԴԵՐ
13-19 հունվար 1990
19.01.2023
Այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ, ԵՊՀ և ՀՊՄՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, բազմաթիվ ուսանողներ և քաղաքացիներ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 1990 թ. Բաքվի ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակին: Նրանք ծաղիկներ դրեցին ադրբեջանական կառավարության կազմակերպած Բաքվի կոտորածների զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ:
1990 թ. հունվարի 13-19-ին տեղի ունեցած Բաքվի հայ բնակչության ջարդերը հարկավոր է դիտարկել Ադրբեջանական ԽՍՀ-ում 1988-1990 թթ. հայ բնակչության նկատմամբ իրագործված էթնիկ բռնությունների և հակահայկական քաղաքականության համատեքստում: Այդ քաղաքականության առաջին դրսևորումը Ադրբեջանում հանդիսացավ 1988 թ. փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածը: Սումգայիթյան ջարդերին համապատասխան իրավական ու քաղաքական գնահատականի չարժանացումը անպատժելիության մթնոլորտ ստեղծեց, ինչը նպաստեց հակահայ բռնությունների հետագա ծավալմանը և շարունակականությանը:
Կիպրոսի ԱԳՆ Գլխավոր քարտուղար Կորնելիոս Կորնելիուն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
19.01.2023
Հայ-կիպրական քաղաքական խորհրդակցություններին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Կիպրոսի ԱԳՆ Գլխավոր քարտուղար Կորնելիոս Կորնելիուի գլխավորած պատվիրակությունը հունվարի 19-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Մեքսիկայի Պատգամավորների պալատի Հայստան-Մեքսիկա բարեկամության խմբի նախագահն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
17.01.2023
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Մեքսիկայի Պատգամավորների պալատի Հայստան-Մեքսիկա բարեկամության խմբի նախագահ Բերենիսե Խուարես Նավառետեի գլխավորած պատվիրակությունը հունվարի 17-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Գուրգեն Արսենյանի և Մեքսիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմելլա Շաքարյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13.01.2023
ՀՀ ԱԺ նախագահի հրավերով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությունը հունվարի 13-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի, ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի, Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի և Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Լույս է տեսել ՀՑԹԻ աշխատակից Վարդան Վարդազարյանի «Ժամանակի ուղևորը» բանստեղծությունների ժողովածուն
07.01.2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցներն ունեն տարբեր նախասիրություններ և իրենց աշխատանքին զուգահեռ ինքնարտահայտվում են տարբեր ոլորտներում:
Բոլորովին վերջերս լույս է տեսել մեր աշխատակցի՝ «Ծիծեռնակաբերդ» զբոսայգու բանվոր Վարդան Վարդազարյանի «Ժամանակի ուղևորը» բանստեղծությունների ժողովածուն: Սա նրա բանաստեղծությունների երրորդ ժողովածուն է. 2016 թ. հրատարակվել է նրա «Վիրավոր ժամանակ», իսկ 2019 թ. «Ժամանակի քաղց» ժողովածուները:
Վարդան Վարդազարյանը 1971-1975 թթ. ուսանել է հայոց լեզու և գրականություն Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: Ուսումնառությունից հետո որպես ուսուցիչ աշխատել է Լոռու և Արարատի մարզերի տարբեր դպրոցներում, եղել է Բաղրամյանի շրջանի «Երասխ» թերթի պատասխանատու քարտուղար, 2011 թ.-ից աշխատում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Ծիծեռնակաբերդ» զբոսայգում:
ՀՑԹԻ ողջ անձնակազմը շնորհավորում է Վարդան Վարդազարյանին գրքի լույսընծայման կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն և ստեղծագործական հետագա հաջողություններ:
Հարգելի այցելու,
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ս.թ. հունվարի 6-ին փակ է լինելու:
Հարգանքով,
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ
Հարգելի այցելու,
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը փակ է լինելու ս.թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2023 թ. հունվարի 2-ը ներառյալ:
Հարգանքով,
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ
ԱՄՓՈՓԵԼՈՎ 2022 Թ.
29.12.2022
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերի իրականացումը նպատակաուղղված է՝ Հայոց ցեղասպանությանն առնչվող թեմաների գիտական հետազոտմանը և գիտական հանրայնացմանը, մասնավորապես՝ միջազգայնացմանը՝ միաժամանակ պահպանելով կատարվող ուսումնասիրությունների արդիականությունն ու գիտական նորույթը՝ հետևյալ ուղղություններով՝
1. Նոր գիտական ուսումնասիրությունների անցկացում, պարբերականների հրատարակում, գրքերի և հուշագրությունների տպագրում, գիտաժողովների, կլոր սեղան-քննարկումների անցկացում,
2. Ժամանակավոր գիտական ցուցադրությունների կազմում և ցուցադրում, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում,
3. Գիտակրթական աշխատանքների իրականացում, գիտական կադրերի պատրաստում,
4. Թանգարանային աշխատանքների ուղղությամբ պաշտոնական պատվիրակությունների ուղեկցման կազմակերպում, այցելուների համար էքսկուրսիաների անցկացում և սպասարկում,
5. Գիտաֆոնդային աշխատանքների իրականացում,
|