Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Գլխավոր
Պատվիրակություններ
Կայքի քարտեզ
Հետադարձ կապ
Կապ մեզ հետ
Հղումներ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Հայոց Եղեռնը
Ցեղասպանություն
Հայոց Եղեռնը
Ժամանակագրություն
Լուսանկարներ
Քարտեզագրում
Մշակութային եղեռն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վկայություններ
Ականատեսներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Մամլո հաղորդագրություն
Էլ.թերթ
Հարցազրույցներ
Նորություններ
Գիտաժողովներ
Միջոցառումներ ՀՑԹԻ-ում
Գրքի տարի նոր
Լեմկինի կրթաթոշակ 
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Փոփոխվող ցուցադրություն
Օն լայն ցուցադրություն 
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
Հանդես  նոր
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Եղեռնի հուշահամալիր
Պատմությունը
Լուսանկարներ
Հիշատակի օր
ՀՑԹԻ հիմնադրամ
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
National Academy of Sciences of Armenia
Public Radio of Armenia
Armenian News Agency
ARMEDIA  Information, Analytical Agency
Inhomage
armtown
armin
armin
armin
armin
armin




Ֆրանսիական


ՍԱԼՈՆԻԿՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀՅՈՒՊԱՏՈՍ ՍԵՈՆԸ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԴԵԼԿԱՍԵԻՆ

Ձ. N 110
ՍԱԼՈՆԻԿ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, 1915, Ժ. 18.30
(ՍՏԱՑՎԱԾ Ժ. 22.55)


Հաղորդագրություն Ես տարբեր աղբյուրներից տեղեկություններ եմ ստացել, որ հայերն հալածանքների են ենթարկվում ինչպես Կոնստանդնուպոլսում, այնպես էլ գավառներում: Կայսրությունում կոտորված հայերի թիվն հասնում է 200000-ի, և եթե այս վիճակը երկար տևի, ապա, այդ ժողովուրդն ամբողջովին կբնաջնջվի...


ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱՐԴԵՐԻ ՄԱՍԻՆ

(ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, 1915թ.)


... Հայերի թիվը, որոնք սպանվեցին, անհետացան, բռնի իսլամացվեցին, առևանգվեցին հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանության ժամանակ Հայաստանի և Փոքր Ասիայի նահանգներում, անցնում է 500000-ից:
Կոստանդնուպոլսում ձերբակալությունները մշտական են և ձերբակալվածներին հեռացնում են մայրաքաղաքներից առանց երաշխավորելու նրանց գոյությունը: Նրանք առևտրականներն են, ծնված նահանգներում, բայց հաստատված երկար ժամանակ Կոստանդնուպոլսում: Մի քանի հայերի հաջողվել է ձեռք բերել Օսմանյան տարածքը լքելու թույլտվությունը` թուրք և նույնիսկ գերմանացի պաշտունյաներին վճարելով մեծ գումար, որը հաճախ գերազանցում էր 100000 ֆրանկը:
Թուրքիայի ողջ հայ բնակչությունը վերջնականապես դատապարտվեց մահվան և այդ որոշումը գործի դրվեց կայսրությունում գերմանական մեթոդով: Ո՞չ Գերմանիան, ո՞չ էլ Ավստրիան իրենց դաշնակցին կանգնեցնելու փորձ չարեցին. իրենց դեսպանները Կոստանդնուպոլսում սահմանափակվեցին հուշագիր կազմելով, որ նրանք ոչ մի քայլ չարեցին և որ նրանք երևան կհանեն թղթի մի պատառիկ հաշիվների պարզման օրը` արդարանալու համար: Նահանգներում այս երկու տերությունների հյուպատոսները նշում են, որ այն «Թուրքիայի ներքին քաղաքականության» հարցն է: Ավելին` գերմանացի սպաներն ամբողջ օսմանյան տարածքում այսօր թուրքական գերագույն դասի կասկածելի տերերն են, ընդունել են քաղաքացիական և զինվորական իշխանությունների կողմից կիրառված միջոցները: Նրանք չկարողացան պատճառաբանել ժանդարմների և զորքի դահճի այդ աշխատանքը կատարելու գործելակերպը:


ՍԵՆԱՅԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՊԱՐՈՆ ՄԱՐՍԵԼ ԿԱՇԵՆԸ` ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ, ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ԱՐԻՍՏԻԴ ԲՐԻԱՆԻՆ
ՓԱՐԻԶ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, 1915թ.


Ըստ արժանահավատ ականատեսների պատմությունների` ջարդերն իրենց ահավորությամբ գերազանցում են 1894-1895 թվականների ջարդերին, իսկ 1915 թվականը արյունով է լցրել Հայաստանը... 1915 թվականին Բեռլինի զինվորական ակադեմիայի նախկին սան Էնվեր փաշայի ղեկավարությամբ այս դժբախտներից մեկ միլիոնը բնաջնջվեցին գերմանական սպաների և հյուպատոսների մեղսակցությամբ: Պալատի արտաքին գործերի մեր հանձնաժողովին պատվելի պարոն Ահարոնյանի կողմից տեղեկացվեց մի ամբողջ ժողովրդի բնաջնջման նոր փորձի մասին: Այս երևելի հայի ողբերգական պատմությունը հաստատվեց ամերիկյան և շվեյցարական միսիոներների, հյուպատոսների զեկույցներով, որոնք ներառվել են հարգարժան Լորդ Բրայսի վերջին գրքում: Ոչ ոք չէր կարող անտարբեր մնալ բնաջնջման ենթարկված այս ժողովրդի նահատակության հանդեպ: Հակառակ ներկա դժբախտությունների, համաձայն մեր երկրի ազնվազարմ և արտակարգ ավանդության` Ֆրանսիան մեկ անգամ ևս բողոքի ձայն կբարձրացնի այդ զարհուրելի ոճիրների դեմ:


ՎԻՐՏՈՒԱԼ ԹԱՆԳԱՐԱՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

genocide
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
Անի պլազա, Անի սրահ
Երևան, մարտի 22-23

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

genocide
2012թ. ապրիլի 23-ին Հայ գրքի տպագրության 500-ամյակի և Երևանը որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ ՀՑԹԻ կներկայացնի «Գիրքը որպես ցեղասպանության վկա» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրություն: Այն ներառելու է Հայոց ցեղասպանությանն առնչվող ավելի քան 300 հազվագյուտ հնատիպ գրքեր և այլ սկզբնաղբյուրներ:

ԶՄՅՈՒՌՆԻԱՅԻ ԱՂԵՏԸ - 90

Զմյուռնիայի աղետը - 90
2012 թ. սեպտեմբերին ՀՑԹԻ ներկայացնում է ժամանակավոր ցուցադրություն` նվիրված Զմյուռնիայի աղետի 90-ամյակին: 1922թ. սեպտեմբերին փոքրասիական խոշոր նավահանգիստ Զմյուռնիայի հրդեհումը քեմալականների կողմից հանդիսացավ Հայոց ցեղասպանության վերջին դրվագներից մեկը:

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԵՍ  

Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդես

ՀԻՇԻ՛Ր

remember
Լևոն Աղաբաբյան, ծնվել է 1887-ին Բաղեշում: Ավարտել է Սանասարյան վարժարանը: 1908-14թթ. Քութահիայի և Ակշեհիրի ազգային վարժարաններում ուսուցիչ, ապա տնօրեն: Մաթեմատիկայի ուցուցիչ: Քութահիայում անհատական դպրոց է բացում, որն աշխատում է երեք տարի: Եղել է «Ազատամարտի» խմբագիրը: Հայոց ցեղասպանության զոհ:

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ  

Lemkin
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հեռ.: (374 10) 39 09 81
Ֆաքս: (374 10) 39 10 41
    2007-2011 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     էլ-փոստ: info@genocide-museum.am